24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ խմբակցությունների ղեկավարները գնահատում են երեկվա քվեարկությունները

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին լրագրողների ուղղած հիմնական հարցն առնչվում էր երեկվա քվեարկություններին, երբ արձանագրվեցին կրկնակի քվեարկությունների դեպքեր: Լրագրողների խնդրանքով վերջիններս մեկնաբանել են երեւույթը:

“Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, թե այս ամենը խոսում է մարդու իրավունքների ոտնահարման մասին, իսկ Անահիտ Բախշյանը նկատել է, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացված “ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագիծը, որով նախատեսվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել: Հիշեցումից հետո պատգամավորը հայտարարել է.”Էթիկայի մասին խոսք լինել չի կարող”:

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ անթույլատրելի է համարել երեւույթը, բայց եւ նշել, որ երեկ քվեարկությունների ժամին դահլիճում քվորումն ապահովված է եղել: “Անհարմար է, երբ պատգամավորի փոխարեն ուրիշներն են քվեարկում”,-նկատել է նա ու հավելել, որ երեկվա վեճն ուղղակի անիմաստ էր.”Ասում եմ դա որպես երեկվա խորհրդարանական նիստի վարող”,-նշել է Սամվել Բալասանյանը:

ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն ասել է, թե սա առաջին դեպքը չէ եւ ավելի արտառոց “վայրագություններ” էլ են եղել: ”Դա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով: Ոչ համոզելու, ոչ էլ իր ասածը որպես ճշմարտություն տեղ հասցնելու ունակություն այլեւս չունի: Փաստորեն, նույնիսկ սեփական խմբակցության քվեարկությունը կազմակերպել չի կարողանում”,-հայտարարել է ՀՅԴ-ականը:

Վահան Հովհաննիսյանը հավելել է, որ իշխանության կողմից արդար ընտրություններ անցկացնելու խոստումներին չի հավատում.” Եթե դու նպատակիդ հասնելու համար  կարող ես թքել ու  շրջանցել օրենքը, ես ինչու պետք է հավատամ, որ արդար ընտրություն կանցկացնես”:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նկատել է, որ  “որքան ընտրությունները մոտենան, այնքան դանակավորները շատանալու են”: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք գործընկերների փոխարեն քվեարկած ՀՀԿ-ականները չեն պատժվի, Գալուստ Սահակյանն ասել է. “Նման իրողությունները հետեւանքներ չեն ունենում, դա Կանոնակարգ օրենքում է գրված, որ  եթե պատգամավորը իր գործընկերոջ տեղը քվեարկում է, տեղում մյուս պատգամավորը դրձանագրում է եւ քվեարկությունը չեղյալ է հայտարարվում”:

Միեւնույն ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ նույն օրենքը սահմանում է նաեւ, որ ԱԺ խմբակցությյունները ողջ կազմով պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: “Կանոնակարգն ասում է, որ որեւէ պատգամավորի անհարգելի բացակայությունը ավելի մեծ կարգազանցություն է, քան պատգամավորը ուրիշի փոխարեն քվեարկում է”,-ասել է Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ