13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախընտրական շրջանը բացասաբար կազդի անշարժ գույքի շուկայի վրա

‘Նախընտրական շրջանը միշտ բացասաբար է անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա: Սպառողը հաճախ սպասում է ընտրական շրջանի ավարտին, որ պլանավորի իր գործողությունները: Մտածելակերպը նույնպես այս պարագայում կապ ունի: Սակայն արձանագրել, որ այդ շրջանում տների գները նվազում են՝ սխալ կլինի: Դա ավելի շատ կոմերցիոն հիմքեր ունի’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ակցեռնի’ տնօրեն Հակոբ Բաղդասարյանը:

Նա վստահեցրեց, որ սիրիահայերի վերադարձը ևս ազդեցություն չի ունենա անշարժ գույքի ոլորտի վրա, քանի որ խոսքը 5000 մարդու մասին է, և լուրջ փոփոխություններ չեն լինի:

Տնօրենի խոսքով` այս պահին անշարժ գույքի շուկայում դրական տեղաշարժեր չկան: Դրանց առակայության համար հարկ է ունենալ հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքի իջեցում կամ խիստ պայմանների թուլացում, պետություն-բանկեր համագործակցության ամրապնդում։

Իսկ եթե պետությունը չի կարողանում նվազեցնել տոկոսադրույքը, ապա պետք է գոնե իր վրա կրի բանկերի կողմից վարկերի տրամադրման ռիսկերը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ