23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի փորձեք առիթն օգտագործել. կոչ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը

2012 թ. հոկտեմբերի 31-ին «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անունից լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է, թե «Թեղուտ» ՓԲ ընկերության արտադրամասերից մեկից՝ խճի լվացման տեղամասից, խճի լվացման արդյունքում առաջացած հոսքաջրերն ինչպես են թափվում Շնող գետի Խառատանոց վտակի մեջ:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը համապատասխան պետական լիազոր մարմնի տրամադրած թույլտվության շրջանակներում, դրանով նախատեսված ծավալներով ջրառ է կատարում Շնող գետի Խառատանոց վտակից խճի լվացման տեղամասում օգտագործելու համար: Լվացման արդյունքում ջրին, բնականաբար, խառնվում է որոշակի քանակությամբ հող և ավազ: Որևէ թունավոր կամ շրջակա միջավայրի համար առանձնապես վտանգավոր քիմիական տարրեր այդ գործընթացում չեն օգտագործվում և ջրերին չեն խառնվում: Այդուհանդերձ՝ արտահոսող ջրերում կախված մասնիկների պարունակության՝ թույլատրելի առավելագույն չափաքանակները չգերազանցելու համար հոսքաջրերի մեխանիկական մաքրում իրականացնելու նպատակով տվյալ արտադրամասում կառուցված են պարզարաններ, որտեղ ջուրը պետք է մաքրվի հողից և ավազից, իսկ պարզարաններում կուտակված տիղմը՝ պարբերաբար հեռացվի՝ ամբարվելով լցակույտերում: «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» տարածած լուսանկարներն արվել են այնպիսի իրադրությունում, երբ այդ պարզարանները տեխնիկական պատճառներով չեն գործում, և խճի լվացման տեղամասից հոսքաջրերը հողի ու ավազի խառնուրդի հետ միասին լցվում են Շնող գետի Խառատանոց վտակը: Խնդրի մասին տեղյակ է եղել նաև «Թեղուտ» ՓԲ ընկերության ղեկավարությունը, և իրադրության հնարավորինս արագ շտկման համար օպերատիվ միջոցառումներ սկսել են իրականացվել դեռևս մինչև վերոնշյալ հրապարակումը:

Չնայած այն հանգամանքին, որ տարածված լուսանկարներն ուղեկցող տեքստերում տեղ գտած որոշ գնահատականների հետ համաձայն չենք, մենք բարձր ենք գնահատում «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» քաղաքացիական զգոնությունը, մեր և շահագրգիռ հանրության այլ ներկայացուցիչների ուշադրությունն այդ հարցի վրա հրավիրելը համարում ենք կառուցողական մոտեցում և սույնով շնորհակալություն հայտնում նախաձեռնության անդամներին տվյալ գործողության շրջանակներում դրսևորած պատասխանատու քաղաքացիական կեցվածքի համար:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը», չփորձել առիթն օգտագործելով նսեմացնել շրջակա միջավայրի մաքրման ուղղությամբ տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների շրջանակներում իրականացվող   աշխատանքների նշանակությունը և ցեխ նետել դրանց վրա: Մենք այն համոզմանն ենք, որ ընդհանուր նպատակները պետք է միավորեն քաղաքացիական հասարակության կառույցների ջանքերը, ոչ թե հակադրեն դրանք միմյանց: «Թեղուտ» ՓԲ ընկերությունը պատրաստակամ է իր գործունեության բնապահպանական բնութագրերի, ինչպես նաև տարածաշրջանում բնապահպանական իրադրության բարելավման խնդիրներով կառուցողական երկխոսության և համագործակցության ցանկացած անձի և կազմակերպության հետ:

Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ