30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի պատիվ Վալենտինի` հետաքրքիր փաստեր սրտի մասին

Այսօր սիրո տոն է, ռոմանտիկայի տոն, իսկ դա նշանակում է, որ ողջ աշխարհում սիրահարներն իրար սրտեր են նվիրում` սիրտ-բաժակներ, սիրտ-բարձեր, սրտային հուշանվերներ: Ի՞նչ է խորհրդանշում սերն իրականում:

Մենք սրտով չէ, որ սիրում ենք:

“Ամբողջ սրտով“, “սրտային կապվածություն”, “երկու սիրող սրտեր”` սրանք բոլորը ոչ այլ ինչ են, քան գեղեցիկ մետաֆորներ: Ավելի ճիշտ է ասել, որ մենք սիրում ենք հիպոֆիզով, հիպոտալամուսով և այլն, որտեղ որ սիրո հորմոններն են առաջանում:

Իհարկե, մեր սրտերը սկսում են ավելի արագ բաբախել, երբ մենք սիրահարվում ենք, ցավում են, երբ մենք տառապում ենք, և այս փոփոխությունները յուրաքանչյուրս էլ զգում ենք: Թերևս հենց այս պատճառով է, որ սերը կապում են սրտի հետ:

Սիրտն իրականում նման չէ սրտիկ-սիմվոլին:

Պետք չէ սրտաբան լինել, որպեսզի հասկանալ` սրտամկանը, որը արյուն է մատակարարում ողջ օրգանիզմին, այնքան էլ նման չէ այն սիմվոլին, որն ընդունված է իբրև սիրտ կարծել: Իսկ որտեղի՞ց է հայտնվել այդ սիմվոլը: Կարծիքները տարբեր են: Մի տարբերակ կա, որ այս սիմվոլը նման է կնոջ մեջքի ներքևի հատվածին:

Սիրտը պահպանելը հեշտ է և հաճելի:

Սիրտը ոչ թե պետք է պահպանել սիրուց, այլ ծանրաբեռնումից: Իսկ ահա սերը իր բոլոր դրսևորումներով սրտին օգտակար է: Օրինակ, գիտնականները պարզել են, որ շաբաթվա մեջ երեք անգամ սեքսով զբաղվելը երկու անգամ կրճատում է տղամարդու մոտ ինֆարկտի հավանականութունը: Սրտի համար շատ կարևոր է նաև ամուր և կայուն հարաբերություններն ընտանիքում: Հետաքրքիր է, բայց դավաճանությունը վնաս է տղամարդու սրտին:

Այն վախը, որ կարող է բռնվել կնոջ կողմից, տղամարդու սրտին մեծ վնաս է հասցնում: Եվ վերջապես անհրաժեշտ է հաճախ ծիծաղել, սրտի լավ աշխատելու լավագույն դեղամիջոցներից մեկը լիաթոք ծիծաղն է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ