15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահական ընտրություններին դեռ 100 օր կա, հնարավոր է ցանկացած զարգացում

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ  ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը պայմանավորում է իր կողմից առաջադրված հարցերի շուրջ քաղաքական ուժերի համախմբման հնարավորությամբ եւ վերջնական դիրքորոշում կհայտնի միայն այդ հարցի հստակեցումից հետո:

Արդյո՞ք ՀՅԴ-ի որոշումը  կարող է պայմանավորված լինել նաեւ ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ եռանկյունում տեղի ունեցող գործընթացներով ու հնարավոր զարգացումներով: Այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

“Այո, մենք հայտարարել ենք, որ առաջիկայում քաղաքական օրակարգ ենք բերելու այն հիմնահարցերը, որոնք կանգնած են երկրի առաջ եւ որոնց ճիշտ ուղղությամբ  լուծումներով է պայմանավորված այս երկրի հեռանկարը եւ ապագան:

Ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ շաբաթվա կամ տասն օրվա ընթացքում մենք այդ խնդիրները հստակ  ձեւակերպված քննարկման  կդնենք եւ հասարակության լայն շերտերի, եւ փորձագիտական շրջանակների եւ քաղաքացիական հասարակության առաջ:

Այդ հարցերի հանդեպ նրանց վերաբերմունքից հետո մենք կանդրադառնանք նախագահական ընտրությանը մեր մասնակցության  ձեւաչափին, տարողությանը եւ մյուս հարցերին”, -մեզ հետ զրույցում նշեց  Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը շեշտեց, որ ՀՅԴ-ի դիրքորոշումը որեւէ կերպ պայմանավորված չի լինի նշված քաղաքական ուժերի հարաբերություններով: Նրա խոսքով, Դաշնակցությունը Հայաստանում տարիներ շարունակ գործել է  որպես ինքնուրույն եւ անկախ ուժ եւ իր սկզբունքներն ու դիրքորոշումներն ինքն է ձեւակերպել եւ որոշել:

“Մենք այսօր դնում ենք այս խնդիրները: Մենք  չենք դնում թեկնածուի  կամ անձերի հարց: Մենք ասում ենք` երկրի առջեւ կան պրոբլեմներ, դրանք այս պրոբլեմներն են եւ այս պրոբլեմները կարելի է լուծել այս ճանապարհով: Միայն այս հարցի հստակեցումից հետո մենք կգնանք առաջ եւ կքննարկենք մյուս հարցերը”,-շարունակեց Աղվան Վարդանյանը:

Henaran.am-ի հարցին, թե իր տպավորությամբ հնարավո՞ր է արդյոք այդ համախմբմանը հասնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մի մասը, մասնավորապես ԲՀԿ-ն, գոնե առայժմ  խուսափում է նախագահական ընտրությունների հետ կապված որեւէ դիրքորոշում արտահայտել, Աղվան Վարդանյանն արձագանքեց.

“Մեր երկրում իրավիճակն ու հարաբերություններն այնպիսին են, որ հնարավոր են ամենատարբեր զարգացումներ: Եթե հիշում եք, մենք ունեցել ենք  նախագահական ընտրություններին ընդառաջ ժամանակաշրջան, երբ ընդամենը տասը օրում այնպիսի համախմբում է առաջացել, որը դրանից մեկ շաբաթ  առաջ որեւէ մեկը չէր կարող կանխատեսել:

Խոսքը 1996 թ.-ի  օգոստոս ամսվա մասին է, այնպես որ, նախագահական ընտրություններից առաջ դեռ 100 օր կա եւ հարցերը ճիշտ ձեւակերպելու դեպքում հնարավոր է ցանկացած զարգացում եւ հնարավոր է շատ մեծ համախմբում”:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ