17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘Տեխնոլայֆի’ ‘եզակի’ բաժանորդները ուշացե՞լ են

Մի քանի օր առաջ ‘’Տեխնոլայֆ’’ առևտրի սրահից հայաստանյան տարբեր բաժանորդների sms-հաղորդագրություններ են ուղարկվել: Henaran.am-ի խմբագրություն դիմած բաժանորդների խոսքով` հաղորդագրության մեջ նշված է եղել, որ նրանք ընտրվել են որպես եզակի բաժանորդներ, ում իրավունք է տրվում սրահում գնել ապրանք կամ ապրանքներ մինչև 100 հազար դրամ զեղջով: Մեզ դիմած բաժանորդները հաղորդագրությունում նշված հեռախոսահամարով փորձել են կապնվել սրահի հետ, սակայն մի քանի օր շարունակ նրանց զանգերին պատասխան չի եղել: Ինքներս ևս փորձեցինք կապնվել, սակայնմիայն 2 օր առաջ մեր զանգերին պատասխանեցին: Խանութի մենեջերին հայտնեցինք, որ նման զանգեր ենք ստացել, և բաժանորդները նույնիսկ չգիտեին հավատալ, թե չէ, որ նման ակցիա կա: ‘’Ակցիա իսկապես եղել է, բայց այն ավարտվել է նոյեմբերի 20-ին’’,-ասացին սրահից: Սակայն նշենք, որ հաղորդագրություններում վերջնաժամկետ կամ որևէ օր նշված չի եղել: Հավելենք, որ հաղորդագրությունների հասցեատերերը խուճապի են մատնվել նաև այն պատճառով, որ կարծել են, թե իրենք եզակի բաժաբորդներ են և միայն իրենց է նման հնարավորություն տրվել, այդ պատճառով էլ նույնիսկ մտածել են, որ դա չար կատակ է եղել: Սակայն, ինչպես պարզ դարձավ, ոչ մի եզակի բաժանորդ էլ չի եղել. հաղորդագրությունները շատերին են ուղարկվել: Բաժանորդներն, ի դեմ, միայն Երևանից չեն եղել, մարզերի բնակիչներին ևս նման հաղորդագրություններ են ուղարկվել: Հետաքրքրվեցինք նաև, թե քանի հոգի է օգտվել այդ հնարավորությունից, նման զեղջով ապրանքներ ձեռքբերել, սակայն ստույգ թիվ մեզ չկարաղացան ասել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ