“Անկախ”-ական Հակոբ Հակոբյանը դառնում է ՀՀԿ-ական.Ժողովուրդ
ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին:
Հակոբյանն ասել է, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաեւ նշել է, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական եւ այս տարիներին պահել է որեւէ կուսակցության չանդամագրվելու խոստումը:
“Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական”,-ասել է Հակոբյանը: Իսկ թե ինչու է հատկապես ընտրել ՀՀԿ-ին, պատգամավորը ասել է, որ այս տարիներին համագործակցել է այդ խմբակցության հետ:
Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել թիվ 41 ընտրատարածքում, որտեղից եւ ընտրվել է ժամանակին` “Օրինաց երկիր” կուսակցության աջակցությամբ: