13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

22 հայաստանյան լրատվամիջոցի ղեկավար դիմել է գլխավոր դատախազին. Առավոտ

Հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` փոխելու լրագրող Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը:

“Մեր գործընկեր Տիգրան Հակոբյանը գտնվում է անազատության մեջ` նրա դեմ մեղադրանք է առաջադրված: Չքննարկելով այդ մեղադրանքի էությունը`Ձեր ուշադրությունն ենք դարձնում, որ Տիգրան Հակոբյանը մեր լրատվական դաշտի աչքի ընկնող դեմքերից մեկն է` ղեկավարել է “Ռեսպուբլիկա Արմենիի” եւ “Հայք” թերթերը, Հեռուստառադիոպետկոմը եւ “Արմենպրես” գործակալությունը:

Տեղեկացնում ենք, որ նա առողջական խնդիրներ ունի` մասնավորապես, երկու անգամ սրտի վիրահատություն է տարել, եւ այժմ նրա առողջական վիճակը մտահոգիչ է: Վստահ ենք նաեւ, որ նա, ազատության մեջ գտնվելով, որեւէ մտադրություն, ինչպես նաեւ հնարավորություն չի ունենա ազդելու քննության ընթացքի վրա: Այդ ամենը հաշվի առնելով`կոչ ենք անում Ձեզ փոխել նրա խափանման միջոցը` այն փոխարինելով հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ”,-ասված է դիմումում:

Դիմումը  ստորագրել են 22 լրատվամիջոցի ղեկավար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ