03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Պուտինն ամեն ինչ կարող է”. Նոր մուլտհոլովակը YouTube-ում դիտել է ավելի քան միլիոն մարդ /վիդեո/

Համացանցում տարածվել է Վլադիմիր Պուտինի մասին նոր հոլովակ: “Պուտինն ամեն ինչ կարող է” մուլտֆիլմում նախագահի թեկնածուն գրավում է տիեզերքը եւ օվկիանոսները:

Նախընտրական քարոզարշավների կազմակերպիչները շարունակում են օգտատերերին տրամադրել նախագահի թեկնածուների մասին տարբեր հոլովակներ: Նախորդ շաբաթ համացանցում արդեն տարածվել էր վարչապետ Պուտինի մասին մեկ այլ մուլտֆիլմ, որն արդեն ցանցում “կնքել” են “Արգելված մուլտ Պուտինի մասին” վերնագրով:

Պուտինը փորձում է իրեն բոլոր ոլորտներում` տիեզերագնացի, բժշկի, ֆուտբոլիստի, լեռնագնացի, երաժիշտի եւ նեւյնիսկ բեմի վրա կատարում է երգիչ Դիմա Բիլանի հայտնի թռիչքը: Պուտինի “մետամորֆոզների” ժամանակ հնչում են հայտնի երգի տողերը “հայրիկն ամեն ինչ կարող է”:

Մուլտային հոլովակն արդեն մեծ համբավ է վայելում,  YouTube-ում այն դիտել է ավելի քան միլիոն մարդ:

http://youtu.be/_hwxWA1g0os

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ