28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դա փրկեց փոքրիկ եւ տկար Պուտինին /ֆոտո/

putin2Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է Վլադիմիր Պուտինին` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ եւ հույս հայտնում, որ նա կկատարի իր խոստումը` կպայքարի եւ կհասնի նրան, որ սամբոն  վերջապես  դառնա օլիմպիական մարզաձեւ` դրանով իրագործելով ողջ աշխարհի սամբիստների երազանքը:

Ժամանակին հենց այս մարզաձեւը ապագա վարչապետին եւ նախագահին օգնեց ֆիզիկապես թույլ պատանուց վերածվել լուրջ եւ ամրակազմ երիտասարդի: Դպրոցական վաղ հասակում Պուտինը` իր տարեկից մյուս տղաների նման, խուլիգան էր մեծանում: Ընտանիքի անդամներն աշխատում էին, ծնողները գրեթե ժամանակ չէին գտնում երեխայի հետ զբաղվելու համար: Տղան հաճախակի դպրոցական խմբավորումների կռիվների մասնակիցն էր դառնում, եւ հարկավոր էր սովորել հույսը դնել միայն սեփական  ուժերի վրա: Ասում են, որ փոքրիկ եւ տկար Պուտինը ֆիզիկական  ուժի  “պակասորդը” փոխարինում էր անխոհեմ “քաջությամբ”` նետվում էր կռվի մեջ, կծում, քաշում հակառակորդի մազերից:

Սպորտը ամեն ինչ փոխեց նրա կյանքում. խուլիգանական կյանքն անցյալում էր, անսպառ էներգիան խաղաղ սպառման ճանապարհ գտավ, Պուտինն սկսեց լրջորեն վերաբերվել ուսմանը: Ապագա նախագահի համար “ճիշտ ուղի” հարթելու հարցում մեծ էր նաեւ նրա մարզչի դերը: Անատոլի Ռախլինը իմաստուն մարդ էր. առանց սաների օրագրերը ստուգելու նրանց թույլ չէր տալիս մարզասրահ մտնել: 2 ստանալու դեպքում Պուտինը զրկվում էր մարզվելու հաճույքից: Այս փաստն էլ դրդեց երիտասարդին խորապես տրվել գիտելիքներին եւ հատկապես իր  սիրելի առարկաներին` պատմությանը, գրականությանը եւ գերմաներեն լեզվին:

Այսօր Պուտինը աշխարհի ամենահայտնի մարդկանց ցանկում է: Գուցե այս փաստը չլիներ, եթե դպրոցական թուլակազմ տղան մի օր  չորոշեր “դաս տալ” կռվարար հասակակիցներին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ