10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետի ոտքը Գյումրիին թող խեր բերի. Առավոտ

“Բարով եք եկել մեր քաղաք, թող ձեր ոտքը Գյումրիին խեր բերի, բայց ինչ կլինի, որ միջամտեք եւ զպեք հարկայինին, թողնեն առանց կանխավճարի աշխատենք, դեռ չաշխատած` գալիս փող են տանում` 3 ամսվա կանխավճար միանգամից”,- Գյումրիում վարսավիրներից մեկը դիմեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Ըստ “Առավոտ” օրաթերթի, Վերջինս էլ իր հերթին հարցրեց, եթե 3 ամիս հետո գան տանելու, բա որ ձեր բիզնեսը փակեք ու չտա՞ք գումարը: Վարասավիրը հավաստիացրել է, որ ինքը բիզնեսը չի փակի, իր վարսավիրանոցը ամենահինն է Գյումրիիում:

Տիգրան Սարգսյանի այն հարցին էլ թե ինչքա՞ն գումար է կազմում կանխավճարը` վարասավիրը պատասխանեց. “Ամիսը 145 ռուբլի”: “Գյումրիում դեռ ռուբլիո՞վ են առեւտուր անում”,-ծիծաղեց վարչապետը` այդպիսի բարձր տրամադրությամբ էլ գյումրեցիներին ցտեսություն ասելով:

Իսկ Տիգրան Սարգսյանը գյումրեցիներին հանդիպել էր` ՀՀԿ նախընտրական ծրագրի շուրջ առաջարկները լսելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ