25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Զավեշտ. 70 տոկոս վստահության քվե ստացած կառավարության ղեկավարը հաշված ամիսներ անց մնացել է ֆեյքերի աջակցության հույսին. Politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Մարիամ Ավետիսյան» օգտատիրոջ գրառման «սքրինշոթ» է հրապարակել, որում, իբր, օգտատերը տեղեկացնում է, որ իրենց խմորեղենի արտադրամասն այս տարի լավ է աշխատել, և շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Politik.am-ն ուսումնասիրել է «Մարիամ Ավետիսյան» ներկայացող էջն և պարզեց, որ այն Նիկոլ Փաշինյանին աջակցող հերթական ֆեյք էջերից է: Բանն այն է, որ […]

Զարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը այս մեկ ու կես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումների» մասին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այսօր խորհրդարանում դեսպանները հանդիպել են պատգամավորների հետ և քննարկել խորհրդարանական դիվանագիտության խնդիրները: Զարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը այս մեկ ու կես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումների» մասին: Հարգելի՛ պարոն նախարար, իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել առհասարակ, […]

Դուխով մարզվեք, մեր սիրելի ապագա չեմպիոններ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ: Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից: Դուխով մարզվեք, մեր սիրելի ապագա չեմպիոններ:)»:    

Մեղադրանք է առաջադրվել Իջևան համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի