25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

«Երբ տրանսգենդեր Կարաբինային ընդունելու ժամանակ կա, իսկ Սուրբ Գայանե վանքում ուսուցիչների օրհնության ավանդական կարգին մասնակցելու ժամանակ` ոչ». Էդուարդ Շարմազանովը՝ Արայիկ Հարությունյանին

ԱԺ նախկին փոխնախագահ,  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  հետեւյալ կերպ է արձագանքել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Արայիկ Հարությունյանի բացակայությանը Սրբ. Գայանե վանքում ուսուցիչների օրհնության ավանդական կարգին. «Երբ տրանսգենդեր Կարաբինային ընդունելու ժամանակ կա, իսկ Սուրբ Գայանե վանքում ուսուցիչների օրհնության ավանդական կարգին մասնակցելու ժամանակ` ոչ: Հ.Գ. Դե Սորոսի գրասենյակ պիտի լիներ երևի, որ վազելով […]

Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կանանց սպանությունների թեմային: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցը: Էրդողանը հայտնել է, որ կանանց սպանությունները կանխելու հարցում կողմ է մահապատժի վերականգնմանը: «Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը»,- հայտարարել է նախագահը: Թուրքիայում մահապատիժը հանվել է 2004 թվականին, երբ երկրում ԵՄ […]

Անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունն առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը: Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում […]

Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են ներքաղաքական մանր խնդիրներով և կեղծ օրակարգերով, իսկ որոշ ապազգային տարրեր էլ չեն հրաժարվում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներից, մեր արևելյան և արևմտյան բարբարոս հարևանները, օգտվելով Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ հավակնություններ ներկայացնելով և փորձելով սեփականաշնորհել Թուրքիայի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենահայտնի միջնադարյան կոթողներից մեկը՝ Աղթամարի […]

Շտապենք չեզոքացնել այդ սև շղարշը, որով փորձում են թյուր կարծիք շրջանառել հասարակության շրջանում. Սամվել Բաբայան

Սիրելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է գրասենյակը բազմաթիվ նամակներ է ստանում մեր հայրենակիցներից, որոնցում նրանք իրենց մտահոգությունն են հայտնում վերջերս մամուլում հայտնված մանր ու միջին այն հրապարակումների մասին, թե իբր Սամվել Բաբայանը որոշակի պայմանավորվածությունների է գնացել ՀՀ իշխանությունների, ինչպես նաև այլ ուժերի հետ։ Շտապենք չեզոքացնել այդ սև շղարշը, որով փորձում են թյուր կարծիք շրջանառել հասարակության […]

Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը․ Թանդիլյան

ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական և ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի: Կառավարությունը չի կատարում […]

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ. Սամվել Կարապետյան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երեկ կայացած «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումից հետո, որում «Արարատ-Արմենիան» զիջել է «Դյուդելանժին» և դուրս մնացել հետագա մրցապայքարից, հանդես է եկել հայտարարությամբ:   Այն ներկայացնում ենք ստորև. «Չնայած նրան, որ հաղթանակի համար մեզ չհերիքեց մեկ խփված գոլ, թիմն իրեն դրսևորեց բարձրագույն մակարդակով, ցուցադրեց իրական համախբվածություն և համառություն: Ցանկանում եմ […]

Կառավարությունը թաքուն է պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը մեքենաների ներկրման ավելի էժան լինելու մասին. Տիգրան Հովհաննիսյան

Կառավարությունը թաքուն է պահել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը՝ ըստ որի 2020 թվականից մինչև 7 տարեկան մեքենաների ներկրումը ավելի էժան կլինի: Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Պատասխանի մեջ Ռուսաստանի Դաշնության աշխատակազմից հղում են անում՝ ըստ որի Ռուսաստանը մեր կառավարության հետ քննարկում է նոր մաքսային չափանիշներ և լավ կլինի, որ մենք […]

Պարզաբանում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ

Օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ընդ որում, հարկ ենք համարում  նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի