23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 21, 2019

Ո՞ւմ ոգին կնախընտրեր Թագուհի Ղազարյանը՝ Լֆիկի՞, թե՞ Շմայսի. Հրապարակ

Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում: «Սենյակն ինձ վիճակահանությամբ է բաժին ընկել. ինչպես տեսնում եք, կահույքն անգամ տարել են, ժամանակ էլ չկա իրենց զգալու»: Եթե լիներ, ո՞ւմ կնախընտրեիք։ […]

ՊԵԿ պաշտոնյայի նվերը թանկ է նստել կառավարության վրա. 168 ժամ

Արտերկրից ներմուծվող ապրանքի մաքսազերծման կանոների չիմացության կամ ավելորդ ինքնավստահության պատճառով օրերս անհարմար վիճակում է հայտնվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան պաշտոնյան: Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի նախագահի տեղակալ նշանակված Շուշանիկ Ներսիսյանը, ով ՊԵԿ-ում համակարգում է մաքսային ոլորտը, բարի կամքի դրսևորման նպատակով որոշել է աջակցել գործարարներին: Պաշտոնյա տիկնոջ աջակցությունը դրսևորվել է մաքսազերծվող ապրանքների համար նախատեսվող մաքսավճարը […]

Հերթական ստի «փուչիկը» պայթեց. Փաստ

Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության և զարգացման տեսլականների վերաբերյալ: Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել: Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին և գործող իշխանությունների միջև համեմատականներ անցկացնելուց և որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ […]

Արամ Սիմոնյանը ճիշտ է, Դավիթ Սանասարյանը՝ սխալ: Որոշում է կայացվել ընդդեմ Սանասարյանի. Ժողովուրդ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Նման եզրահանգման է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի դեմ […]

Ունենալ անցումային արդարադատության մահակը՝ ընդդեմ «վտանգավոր» դեմ­քերի. Փաստ

Իշխանությունների համար օրակար­գային կարևոր հարց է դարձել անցումա­յին արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նա­խագծերի մշակումը, որի մասին դեռևս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Ըստ թերթի տեղեկություննե­րի՝ դրա տակ հստակ քաղաքական են­թատեքստ կա, որի համաձայն՝ իշխա­նությունները փորձելու են հնարավոր բո­լոր միջոցներն օգտագործել, որպեսզի առաջին հերթին ՄԻԵԴ-ի հնարավոր բա­ցասական վճիռներից խուսափելու նախկին […]

Աշխատակազմի ղեկավարը՝ իր աչքի գերանը թողած. Հրապարակ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը, փաստորեն, չի կատարում վարչապետի հրահանգը՝ ՀԴՄ կտրոններ տպելու հետ կապված։ Պետեկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար և որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչև ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս […]

Առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել

Ի՞նչ է հավատը: Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում:  Արդ, այսպիսի մի հավատով էր, որ անցյալ ժամանակների մարդիկ ընդունվեցին Աստծու կողմից: Հավատով ենք հասկանում տիեզերքի ստեղծումն Աստծու խոսքով, որով տեսանելի տիեզերքը գոյացավ անտեսանելիից: Իր հավատով էր, որ Աբելը Կայենից շա՛տ ավելի լավ […]

Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝ «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության […]

Շատ կարևոր է օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի օրվա առիթով

Այսօր՝ մարտի 20-ին, ֆրանկոֆոն երկրները նշում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որի առիթով Հայաստանի ԱԳ նախարարությունում հյուրընկալվել էին ֆրանկաֆոն երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, խորհրդարանականներ։ Նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել, որ ներկայացնում ենք ստորեւ․ «Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ Շնորհակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի