20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 12, 2019

Սա կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր աշխատատեղեր, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ. Հակոբ Արշակյան

Հաջորդ շաբաթ «Յութուբի» հայիֆիկացման հետ կապված աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` նկատելով, որ հարյուրավոր մարդիկ հետաքրքրություն են հայտնել:   «Հատ-հատ կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ բլոգերների, տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծենք օգտվել այդ ինֆորմացիոն հնարավորություններից»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ ինչպես […]

ՀՀ վարչապետի խոսնակը հանդիպել է ՌԴ նախագահի խոսնակին

Աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ […]

Կրկին փոխհրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին

Այսօր առավոտյան կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջան-Իրան սահմանին: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ադրբեջանական կողմից սահմանը խախտողներին կարգադրել են ետ գնալ և զգուշողական կրակոց են արձակել: Սահմանախախտները չեն ենթարկվել հրամանին և կրակ են բացել: Ադրբեջանի սահմանային ծառայության ներկայացուցիչների պատասխան կրակի արդյունքում սահմանախախտներից մեկը զոհվել է մյուսները […]

Այո, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի. ՀՅԴ-ական

Հայ Յեղափոխական Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը մտահոգություն ունի, որ կառավարման համակարգի արդյունավետության համար իշխանության որդեգրած մոտեցումը ճիշտ չէ: «Այդ տեքստը, մի նախադասությունը, որ կարդում ես, առաջին տպավորությունը, որ ես ստանում եմ այն է՝ ավելի դժվար է աշխատել 17 նախարարի հետ, քան 12 նախարարի հետ: Արդյունավետության  բարձրացման այլ հիմնավորում ես չտեսա»,-ասաց Խաչատրյանը: Նա նշեց՝ արդյունավետության բարձրացման համար […]

Մինսկի խմբի հայտարարությունում ասված է՝ «Նիկոլ Փաշինյան, ինքնուրույն այդպիսի որոշում չպետք է ընդունես»

Հայաստանը չի ունեցել և չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց նաև հեղափոխություն, կարծում եմ՝ հեղափոխական տրամադրություններին բնորոշ ճանապարհով։ Ես հույս ունեի, որ Հայաստանի նոր իշխանությունները կազդարարեն, որ մինչև այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա որդեգրած, համաձայնեցված փաստաթղթերը ենթակա են վերանայման, որովհետև […]

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը կվնասի հասարակությանը. տնտեսագետ /տեսանյութ/

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ պետական տուրքի բարձրացման հետևանքով որոշ գրավատներ ու տարադրամի փոխանակման կետեր կփակվեն, որը կարող է տանել դաշտի մոնոպոլիզացման։ Հարկային համահարթեցմամբ, ըստ տնտեսագետի, հանրությունը տարադրադրամի փոխանակման, գրավադրման դիմաց ավելի բարձր տոկոսներով գումար կվերցնի բանկերից։  «Երբ շուկայում գործի մի քանի տնտեսվարող սուբյեկտ, այս դեպքում նրանց կողմից սահմանվելիք գները […]

Արմեն Սարգսյանը դիստանցավորվում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների նիստին։ Այս մասին հայտնում են  Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

Օդերեւութաբանները կանխատեսում են

Հանրապետության տարածքում` Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ:  Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի