19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 11, 2019

ՄԽ հայտարարությունը չի մատնանշում կողմերից մեկի որեւէ խնդիր եւ հարց չի լուծում. Տարոն Հովհաննիսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ օրերս տարածած Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարության հիմնական խնդիրն այն է, որ այն հասցեավորված չէ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Չեն նշում, թե որ կողմին նկատի ունեն, ինչը կարող է տարընթերցումների առիթ տալ: Ասում են՝ «կողմերից որեւէ մեկը չպետք է փորձի բանակցային […]

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ մի թիմ իշխանության է եկել զոռբայությամբ, սահմանադրության ու օրենքների ոտնահարմամբ

ՀՀԿ անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեղծ քարոզչական հնարքները իշխանություն պահելու միջոց։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր իշխանություն, որն ունի -իզմեր և քաղաքական գաղափարախոսություն, ունի նաև հստակ քարոզչական և գաղափարական գիծ։ Իսկ այն գաղաքական ուժերը, որոնք գալիս են իշխանության մանիպուլացնելով հասարակությանը, կեղծ ու արհեստական միջավայր են ստեղծում, մերժում են նախկին իշխանությունների կատարած ամեն բան, […]

Ամերիաբանկը տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է երեխաների առողջության վերականգնմանը

Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունն իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ Մարտի 9, 2019թ. Ամերիաբանկը, ամփոփելով 2018թ. ընթացքում իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ […]

Տղե՛րք, հասկանում եմ՝ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ. Շարմազանովն՝ իշխանությանը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում լրջանալ։ «Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ 2018-ի մայիսից հրապարակային իմ մտահոգությունն եմ հայտնել Արցախյան կարգավորման հետ կապված: Երբ Ալիևն ու Էրդողանը Բաքվում շքերթ էին ընդունում ու հակահայկական ելույթներ էին ունենում, ասում էի, որ Բաքուն ու Անկարան միավորվում են, իսկ Փաշինյանն ազգը բաժանում է […]

Ես իմ կյանքից 4 տարի նվիրել եմ Վարդենիս – Մարտակերտ ճանապարհի կառուցմանը

Ես իմ կյանքից 4 տարի նվիրել եմ Վարդենիս – Մարտակերտ ճանապարհի կառուցմանը։ Այն Հայաստան Համահայկական Հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն նորանկախ Հայաստանի և Արցախի ամենաորակյալ ճանապարհներիցա։ Այս ճանապարհը կարևորագույն դերակատարություն է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ընթացքում։ Ասածս ինչա, ինչ ուզում են ադրբեջանցիք թող ասեն, մենք տալու հող չունենք։ Երբ խոսում […]

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով Արցախում է /լուսանկարներ/

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  Հիշեցնենք, որ Արցախում վաղը կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի […]

Որ «դըմփ-դըմփ -հու» անենք, Նիկոլը կլսի՞. տնտեսվարողները ահազանգում են՝ փոքր եւ միջին բիզնեսը կվերանա /տեսանյութ/

Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, նրանք, ովքեր ներգրավված են գազավորված ըմպելիքների արտադրության մեջ: Տնտեսվարողները բողոքում են, թե կառավարության կողմից գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը կոչնչացնի տեղական արտադրողին՝ մոնոպոլացնելով շուկան ավելի խոշոր ներկրողների համար:  https://www.youtube.com/watch?v=-i93OCdkT04 Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի