20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 7, 2019

Երթեւեկության փոփոխություն Երեւանում

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչև նշված խաչմերուկ հասնելը:    

«Սա էլ հո ձեր վարչապետն է ասում». Արմեն Աշոտյան

Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց. «ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում»: Այս հայտարարությունը լավագույն պատասխանն է իմ՝ ամիսների քննադատությանը, որ ՀՀ կառավարությունը տվյալ համաձայնագրի իրականացման համար դեռևս որևէ քայլ, բարեփոխում, գործողություն չի իրականացրել: Տարբեր տրամաչափի նորելուկներ, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ, բայց գործից անտեղյակ, փորձում էին պաշտպանվել իմ քննադատությունից, […]

Մեր խնդիրը` իմ և ձեր խնդիրը, ինձ համար շատ ավելի տեսանելի է դարձել, երբ ես հայտնվել եմ լրագրողների հակառակ կողմում. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ սիրելի լրագրողներ, Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատմավիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորեւ մեջբերումներ են նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին: Եթե մենք չընդունենք, որ խնդիր ունենք, երբեք չենք կարող լուծել այդ խնդիրը: […]

Լևոն Երանոսյանը ժողովրդի մեջ նռնակներ է նետել. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ քննիչից իմացա, որ ըստ նախաքննության տվյալների՝ Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաև տասնյակ մարդիկ: Դիտեցի նաև տեսանյութը, թե ինչպես և ինչ ջանասիրությամբ է նետում դրանք: Սկզբում ինձ վիրավորում […]

Կառավարությունը հարկային արտոնություն տվեց

Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող երեք ընկերություն այսօր կառավարության նիստի ժամանակ ստացան հարկային արտոնություն՝ ներդրումներ անելու և հումք ներկրելու համար։ Այդ ընկերություններն են գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, «Սաթենկար»-ը և «Տավուշ տեքստիլը»-ը:

Ձերբակալվել է Հայաստանի առողջապահության նախկին փոխնախարարը

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը:  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի