25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 7, 2019

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

Մարտի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, առաջադրվել խնդիրներ հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության […]

Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, հայհոյեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկում

Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում՝ կապված օրեր առաջ իմ առևանգման փորձի հետ: Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց՝ արժանանանալով, իհարկե, իմ պատասխանին: Ասածս ի՞նչ ա․ ինձ նորից բերման են ենթարկում Կենտրոնի ոստիկանության բաժին: Գրում է Նարեկ Մալյանը:   

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել են Նունե Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք: «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը […]

Այսօր հիմքեր չկան տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար. փորձագետներ

Իշխանափոխությունից հետո կարելի է, իհարկե, այնպիսի հայտարարություններ անել, թե Հայաստանում կլինի նաև տնտեսական հեղափոխություն, բայց տնտեսական համակարգն անմիջապես չի կարող ենթարկվել խիստ փոփոխությունների: Իսկ սա նշանակում է, որ այսօր ունենք այն, ինչ ժառանգել ենք նախորդ իշխանություններից ու տնտեսական հեղափոխություն այսօր ակնկալել պետք չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, նման հայտարարությունները բերել են […]

Եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները. Գուրեն Եղիազարյան /տեսանյութ/

ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, որ մարտի 1-ի դեպքերն արդեն բացահայտված են, նկատեց, եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները։ «Ո՞ւր են այն սրիկաները, որոնք կրակ բացեցին անմեղ մարդկանց որդիների վրա, ո՞ւր են այն ստահակները, որոնք առանց աչքերը թարթելու՝ գնդակահարեցին դիմահար կրակով, […]

Մարտի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:   ԹԵՄԱ՝  ներքաղաքական օրակագ. Արցախի հիմնահարց:    Մարտի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝  Հայաստանում քաղաքական  զարգացումների դրական օրակարգի բացակայություն.  մինչև  ե՞րբ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի