25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2018

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։

Քննչական կոմիտեն պարզաբանում է Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը

2018թ. նոյեմբերի 8-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե՝ 1. «20 օր առաջ հ/կ-ի FIP.am կայքի լրագրողի դեմ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հրապարակման համար: Լրագրողը ձայնագրել էր, թե ինչպես է տնօրենը խոստանում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել»: Դ.Իոաննիսյանը մտավախություն է հայտնել […]

Քաղաքական ուժերի անձնական ամբիցիաները երբեմն խանգարում են հաղթանակ ապահովել. /տեսանյութ/

«Առաջին անգամ չէ, որ դաշինքներ են պառակտվում։ «Լույս» դաշինքը ներկայանում էր որպես արևմատամետ և ինչ-որ առումով պաշտպանում էր արևմտյան ուղին։ Խնդիրն այն է, որ ընտրությունների ժամանակ քաղաքական չկայացած ուժերի ղեկավարների անձնական ամբիցիաները խանգարում են ընդհանուր գործին։ Հասկանալի է, որ «Լույս» դաշինքի համար գուցե խնդիր է հաղթահարել 7 տոկոսը. տրամաբանական էր, և ադեկվատությունը պետք է հուշեր, […]

Ճիշտ է ասում Վիգեն Սարգսյանը. Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ է ասում Վիգեն Սարգսյանը, բայց ինքը և ՀՀԿ-ն ոʹչ կարող են ընդդիմություն լինել, ոʹչ ուժեղ են: Իսկ ժողովուրդը, ըստ իս, շուտով կհաստատի իմ ասածը»: Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, […]

Ես Շարմազանովի հետ կգնայի հետախուզության. իմ կողմանկիցներին կոչ կանեմ՝ նրան ձայն տան. Գուրգեն Եղիազարյան

«Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանար, Ընտրական նոր օրենսգիրքը 100 տոկոսով կանցներ: Ոտքից գլուխ 7 հոգի էին, բայց իրեն ձայն տվեցին ու կարգեցին վարչապետ, մի հատ ԸՕ կար ու հանկարծ չի անցնում, ո՞վ է արել, ինքն է արել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  հրապարակախոս, հասարակական գործիչ  Գուրգեն Եղիազարյանը:   Նա կարծիքով՝ «Իմ […]

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը, […]

Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է. Գուրգեն Եղիազարյան

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին  Սանկտ […]

Մտահոգիչ է, եղբա՛յր. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասված է.  «Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է: Իսկ […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պարզաբանում է տարածել

Այսօր «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածում,  լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին: Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի