25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2018

Մահացել է

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով տեղեկացնում է, որ երկարատև, ծանր հիվանդությունից վախճանվել է հայկական սպորտի երախտավոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի ,,էքստրա,, դասի մրցավար, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի մասնակից, ՀՀ […]

Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փակ հանդիպումը արդյունավետ է քննարկում: «Հարցերի ամենալայն քննարկում է եղել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Նա նշեց, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ էլ զենքի վաճառքի և այլ հնարավոր հարցերի մասին բարձրաձայնում եղել է: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե իր նշանակած նախարարները երիտասարդ են ու անփորձ, […]

Կառավարությունը չի միջամտում քաղբանտարկյալների ազատման հարցերին. փաստաբանը գիտի ելքը

«Դատաիրավական համակարգում գլխավոր և առաջնահերթ խնդիրը , որ դեռ չի լուծվել՝ քաղբանտարկյալների ազատությունն է»,-այսօր՝ մայիսի 15-ին «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ռևազյանի խոսքով այս քայլը միտված կլինի հասարակության առողջացմանը և դրա հետևանքով կավելանա հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Փսատաբանը հայտնում է, որ իրավապաշտպանները […]

Ես չեմ աշխատում հաճելի խոսքեր լսելու համար. ՄԻՊ

Ազգային ժողովում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը գովաբանեցին ՄԻՊ-ի աշխատանքը: Միաժամանակ տեսակետներ հնչեցին, որ լիովին չեն ներկայացվել վերջին քաղաքական իրադարձությունների ամբողջական պատկերները:  «Ես չեմ աշխատում հաճելի խոսքեր լսելու համար, ես չունեմ կաշկանդվածություն, երբեք չեմ ունեցել»,-արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշեց, որ այդ օրերին գերծանրաբեռնված են աշխատել, գնահատականներ են […]

Անմասն չպիտի թողնել նաև պատգամավորներին վիրավորածներին

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ժամանակ հղում անելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի արտահայտությանը՝ «փողոցայիններ», ովքեր բռնություն են կիրառել, ասաց. «Ես ուզում եմ անմասն չթողնել Պետրոսյանի ձևակերպմամբ այն փողոցայինների վարքագիծը, որոնք դրսևորեցին պատգամավորների, նրանց ընտանիքի անդամների սպառնալիքների լույսի ներքո: Դուք զսպվածության կոչ արեցիք, բայց սա կարելի է դիտարկել որպես […]

Տարոն Մարգարյանի ուղերձը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Սիրելի՛ համաքաղաքացիներ, այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը, տոն, որն առանձնակի իմաստ և խորհուրդ ունի հայերիս համար: Դարեր շարունակ հայկական ընտանիքը եղել է մեր ազգային ինքնության պահպանման հիմքն ու ազգային արժեքների պահպանման և սերնդե սերունդ փոխանցման ինքնատիպ միջավայրը, որն իր հերթին դարձել է մեր ազգի հարատևման ամենակարևոր […]

Այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ. Արման Նավասարդյան (տեսանյութ)

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ Փաշինյան-Պուտին երեկ կայացած հանդիպումը բավականին հաջող էր: «Հաջող էր, որովհետև նախ դա տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո, այսինքն՝ ներ ղեկավարություն եկավ, իսկ նման փոփոխությունները միշտ բերում են դրական հետևանքներ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա: «Այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ»,-նկատեց նա: Արման Նավասարդյանն ընդգծեց, որ Ռուսաստանը […]

ԵԿՄ-ն հայտարարում է/տեսանյութ/

 «Վերջին օրերին որոշ թափթփուկներ փորձում են վարկաբեկիչ նյութեր տարածել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին: Պատերազմի հետ կապ չունեցած անձինք հորինովի պատերազմական դրվագներ են պատմում»,- հայտարարում է ԵԿՄ-ն:   Եվ, ի հավելումն, ներկայացնում է ապացույցներ, որ Արցախյան պատերազմի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք բարձր են գնահատել Արցախյան հաղթանակում Զորավար Մանվել Գրիգորյանի վաստակը:   Նրա դրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի