20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2018

Քիմ Քարդաշյանը զբոսնել է նորածին դստեր հետ /ֆոտո/

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հունվարի 15-ին երրորդ անգամ ծնողներ դարձան։ Փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Չիկագոն։ Զույգը մինչ օրս չի հրապարակել փոքրիկի լուսանկարներից։ Սակայն նախօրեին պապարացիներին հաջողվել է բռնացնել Քիմին՝ փոքրիկի հետ զբոսնելիս Լոս Անջելեսում։

Այդ ժամանակ էլ կգա Ալիևի դինաստիայի վախճանը. Կոռնիձորի Արո

«Ընտրություններից առաջ Ալիևը հերթական ժեստը կանի` ուշադրությունը շեղելով Արցախյան հիմնահարցին, նորից կրակոցներ կհնչեն: Ալիևը կփորձի գահ բարձրացնել կնոջը` Մեհրիբանին ու միայն դրանից հետո կգա նրա վախճանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Հրամանատարը լայնամաշտաբ գործոությունների հավանականությունը բացառում է: «Պատերազմի սպասելը անհեթեթություն է, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի,և՛ Արցախի պայմաններում […]

Շաբաթվա ընթացքում հակառակորդն արձակել է 1500 կրակոց

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ […]

Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

Արցախի նախագահը հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտթևի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւի մի խումբ անդամների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակիցհայտնում են, որ ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր երկրի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանն արժեւորել է նման հանդիպումները՝ կարեւորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

«Խալաթով մա՞րդ», թե՞ պետության հիմնադիր

Համացանցում այս պահին բուռն քննարկումներ են գնում Արամ Մանուկյանի արձանի հետ կապված, որը պետք է շուտով՝ հավանաբար հենց մայիսի 28-ին, տեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Մի բան բոլորիս համար հստակ է և միակ ընդունելի տարբերակը. Հայաստանի նոր պետականության հիմնադիրը պետք է հարիր և հպարտ կերպով ներկայացված լինի մեր […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 3-ին՝ 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի