20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱԱԾ Սահմանապահ զորքերի` Սյունիքի տարբեր ուղղություններով տեղակայված ուղեկալներ և սահմանային կետեր եմ այցելել: Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել: Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու:

ՀԱՊԿ առաքելության փոխարեն ՀՀ ղեկավարությունը ԵՄ առաքելությանը հրավիրեց, որը մոնիտորինգի անվան տակ՝ հետախուզական տվյալներ է հավաքագրում Ռուսաստանի և Իրանի դեմ․ Զախարովայի արձագանքը Փաշինյանին

Արևմտյան ԶԼՄ-ների հարցերը, որոնք ուղղվում են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին, իրենց բնույթով սադրիչ են և ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմակողմ կապերին առավելագույն վնաս հասցնելուն, կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով նախօրեին The Wall Street Journal-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։ «Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր ուղղում, բայց մենք նախընտրում […]

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պարգևավճարներն ուղղելու են արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Ադրբեջանի ուզած «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով «3+3» ձևաչափի շրջանակներում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման և դրա շրջանակներում ընդունված հայտարարության՝ երկրների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ասաց, որ դեռ «կապրեն ու կտեսնեն»՝ «3+3» է, թե՞ «3+2»։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա, ըստ պատգամավորի, եթե հղում են կատարում Հելսինկիի եզրափակիչ ակտին, ապա նշանակում է՝ տարածքային […]

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Անդրադառնալով Ֆրանսիա Պաշտպանության նախարարի այցին՝ նա ասաց, թե ՊՆ-ն համապատասխան հաղորդագրություն կտարածի։ «Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնում, ինչ լինի՝ մենք տարբերաբար կտեղեկացնենք», – նշեց փոխնախարարը։

Հայտնի են Երևանի փոխքաղաքապետերի անունները

Երևանի ավագանու արտահերթ նիստում նշանակվելու են Երևանի քաղաքապետի տեղակալները. նիստը գումարվելու է հոկտեմբերի 26-ին: Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:

ՀՀ կառավարությունը սառեցրել ա Արցախի բյուջեն, չի լինում վճարներ անել. արցախցին մանրամասներ պատմեց Շահրամանյանի հետ հանդիպումից

Ուզում ենք իմանալ՝ ինչի՞ են սենց արել, որ գա հասնի էս իրավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը։ «15 օր պոստում ենք եղել, լավ էլ հասկանում ենք՝ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Ասում ա՝ բյուջեն սառեցրած ա, չենք կարում էն մարդկանց փողերը տանք, ովքեր գնացել են պոստերում 15 […]

Մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Արցախի նախագահ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ավելի է ծանրացնում վիճակը, այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք ու այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ», – դիմելով ակցիա անող արցախցիներին՝ […]

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում իրավիճակը լարված է. քաղաքացիները ներխուժել են շենք

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված է։ Մի խումբ արցախցիներ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ներխուժեցին շենք։ Այնտեղ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի, հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի