25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Սերժ Սարգսյանը եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ համալսարանի գործերով զբաղվում էր. ԵՊՀ ռեկտոր

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հուսով է, որ հոգաբարձուների խորհրդի նոր անդամները համալսարանը կտանեն զարգացման ուղով, սակայն չի կարծում, թե խորհրդի նախորդ անդամները պասիվ են եղել։  «Իրենց ուժերի ներածին չափով աշխատել են։ Գնահատականներ տալու ժամանակ չէ, աշխատելու ժամանակ է»,–այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նախորդ խորհրդի աշխատանքները ԵՊՀ ռեկտորը լավ է գնահատում, […]

ՀՀ իշխանությունները Ղարաբաղյան բանակցություններում փորձելու են ժամանակ շահել․ Լուկիանով

«ՌԴ կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ պայմանավորված է մի քանի հանգամանքով»,- այս մասին 168.am զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հունվարի 16-ին Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին։ Հիշեցնենք, որ հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, որ կողմերն ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի, […]

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ լռեցնել Նարեկ Մալյանին. պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին հրավիրել էին ոստիկանություն՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ, լրագրող Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա։  Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացնում է, որ այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացել են հաղորդմանը․ «Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք հաղորդման հեղինակը, […]

Խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա՝ ՄԻԵԴ որոշման թեմայով գրառմանս այսօր արձագանքել է ԱԺ փոխնախագահը։ Լուրջ և խորքային խնդիրների մասին հարցերին պատասխանելիս խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ։   Իրավաբանի դիպլոմ ունեցող պատգամավորը պետք է ընկալի, որ ինքը այլևս կառավարության գործունեության նկատմամբ […]

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան

Aysor.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ: – Պարոն Մինասյան, երեկ Ազգային ժողովում, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց արտերկրում Հայաստանի մի շարք դեսպանների, ինչպես նաև ընդգծեց, որ տարիներ ի վեր դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ մարդիկ։ Սակայն Ձեր մասին խոսելիս, նա ասաց, […]

Ըստ երևույթին, որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվել. Դավիթ Բաբայանը՝ Մնացականյան-Նալբանդյան հանդիպման մասին

Հունվարի 16-ին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ինչպես նշված է ԵԱՀԿ կազմակերպության կայքի հայտարարության մեջ,   հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման համար ճանապարհների մշակումը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար։ Համանախագահները մտադիր են նաև […]

Ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ. Արմեն Գևորգյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Դատարանում հանդես եկա ելույթով՝ կոչ անելով, որ գործը քննվի անաչառության ու օբյեկտիվության շրջանակներում, այսօր իր գործով բողոքի քննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Հայատարարությամբ հանդես եկա դատարանում, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են մեղադրանքների անհիմն լինելու մասին և խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները և՛ դատախազությունում, և՛ քննչական […]

Հայտարարություն` Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն.Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից: Հաշվի առնելով առաջացած հանրային հետաքրքրությունը, գտնելով, որ այդ հաղորդումը պարզապես նպատակ ունի կասեցնելու Ն.Մալյանի գործունեությունը՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի կապակցությամբ հանրային իրազեկման մասով, ստորև […]

Հաջողություն մաղթեք ինձ. Արմեն Գեւորգյանը՝ լրագրողներին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ  բողոքը և այսօր պատրաստվում է առարկել ներկայացված բողոքի դեմ։ Այս մասին այսօր Վերաքննիչ  քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Անդրադառնալով մամուլում հրապարակված այն  տեղեկություններին՝ համաձայն որոնց Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն […]

Օրը ամեն հիվանդանոցում 3 երեխա է մահանում… սա էլ սրանց ղեկավարածը

Օրը ամեն հիվանդանոցում 3 երեխա է մահանում, դեղ չունեն որ երեխաներին բուժեն, որից մի երեխա 6 ամսական այսօր մահացավ իմ հարազատներից մեկի երեխան ու ոչ մի տեղ չի լուսաբանվում ինչ է կատարվում, դեղ չունեն ասում են դրսից ասեք բերեն, դեղը մինչև գտնում են մինչև տեղա հասնում արդեն ուշա, սա էլ սրանց ղեկավարածը, հավատանցինք ․․․իզուր․․․․․․․․․․․․ Զոմբիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի