26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Որ դեպքում կառավարության նիստերը դռնբաց կլինեն (տեսանյութ)

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե որ դեպքերում կարող է, ըստ Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի, վարչապետը որոշել նիստերը դնռփակ չանել: Մանրամասները՝ տեսանյութում:

Հովիկ Աբրահամյանին էլ է առաջարկվել (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու դեպքում միայն նախարարներին իրական հնարավորություն կընձեռնվի բանավիճելու: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Կառավարության որոշումները պետք է հրապարակվեն, մենք միանշանակ դա անում ենք։ Մենք առաջարկում ենք կառավարությունում բուն հարցի քննարկումը միայն դռնփակ դարձնել, հակառակ պարագայում քննարկում տեղի չի ունենում», – նշեց […]

Գնդապետի հրատապ հայտարարությունը /տեսանյութ/

Իննը ամիս առաջ կալանավայրից ազատ արձակված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարում է` իր նկատմամբ հետապնդումներ են սկսվել և չի բացառվում , որ կրկին ինչ որ մեղադրանքով քրեական գործ հարուցեն: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը ընդգծեց, որ կալանավայրից դուրս գալու օրից իրեն հետևում են: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված […]

«Լավ մարդուն երբեմն մերժում ենք՝ դրանով հեռացնելով մեր երկրից» (տեսանյութ)

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն անձամբ չի ճանաչում նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին, սակայն ասում է, որ կիրթ ու բանիմաց մարդ է: «Աստված տա՝ լավ լինի, ուղղակի ժողովուրդը կորցրել է իր վստահությունը, ինչն ունի իր պատճառները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Շահումյանն ընդգծեց, որ այսօր մենք ամեն ինչ կապում ենք անձի հետ, որովհետև համակարգը կայացած […]

Հերոս Էդոն տատին մենակ թողեց. ցավոտ իրականությունն ու հերոսի ծննդյան տարեդարձը/տեսանյութ/

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի գերեզմանատան լռությունը խախտվեց հերոս Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված հուզիչ և ոգևորող արարողությամբ: «Անմահության մարտիկներ» գրքի հեղինակ Աննա Կոստանյան իր սաների հետ միասին անակնկալ մատուցեցին հերոսի տատիկին՝ Կատյա Հայրապետյանին: Աննա Կոստանյանի գիրքը պատմում է 145 հերոսների մասին, որոնց շարքերում է նաև Էդուարդը:Վաղ տարիքից տատ խնամքի տակ մնացած Էդուարդը սովոր էր կյանքի […]

«Մեքենաների գազաբալոնների պայթյունից մարդիկ են մահանում, դա նույն բան է, որ ռումբ տեղափոխես մեքենայի մեջ»/տեսանյութ/

«Մեքենաների գազաբալոնների պայթյունից մարդիկ են մահանում, դա նույն բան է, որ ռումբ տեղափոխես մեքենայի մեջ: Ճնշված գազով են մեքենաները լիցքավորում, սակայն սա ընդունելի չէ: Կան կառույցներ, որոնք փորձաքննություն են իրականացնում, օրենքով՝ 2 տարից մեկ, բայց իրականում որևէ փորձաքննություն չի լինում»,- այսօր՝ փետրվարի 5-ին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ […]

Ռուս օդաչուի վերջին մարտը Սիրիայում (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Համացանցում է հայտնվել փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝Իդլիբում ահաբեկիչների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուի վերջին մարտը …Ըստ տեսանյութի,օդաչու մայոր Ռոման Ֆիլիպովը պայթեցրել է նռնակը՝ինքնասպան եղել,որ չհայտնվի թրքամետ “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալների ձեռքում…»։

«Կգա օրը, կզղջանք Վանոյի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար» (տեսանյութ)

«Ազգային գաղափարախոսությանը դավանաբանության մեջ դրել է Գարեգին Նժդեհը: Ես ձերբակալված եմ եղել այն բանտում, որտեղ եղել է Նժդեհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ  Մերուժան Հովհաննիսյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ու ԽՍՀՄ-ից անջատվելու մասին:  Նա նշեց, որ բոլոր տեսակի ըմբոստությունները փառաբանվելու են, քանի որ դրանք են բերել անկախության:   Ըստ բանաստեղծի՝ ձեռքբերումները շատ էին, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի