26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատված մարդուն չի կարելի բուհի ռեկտոր դարձնել. Անահիտ Բախշյանը մանրամասնեց/տեսանյութ/

««Բարձրագույն կրթության մասին» օրենքի փաթեթում բավականին շատ վիճահարույց կետեր կան : Ավելի շատ քան ներկայացվում է»,-այսօր՝ մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

 Նշենք, որ ԱԺ-ն նախագիծը ետ է ուղարկվել կառավարություն ՝լրամշակելու համար:

«Երկար- բարակ քննարկվեց, ավարտվեց ժամկետը ու պարզվեց , որ կառավարություն գնացել է մի այլ տարբերակ, որը e-draft.am կայքում չի եղել: Կառավարություն գնացածի մեջ եղել է  մի շատ վտանգավոր կետ,  այն է, որ բուհերի կառավարման խորհրդի կազմը պետք է հաստատվի վարչապետի կողմից»,-մանրամասնեց Անահիտ Բախշյանը:

Բախշյանը նկատում է, որ բուհերի կառավարման մասին հայտարարությունը առաջին անգամ հնչեցրեց  հինգերորդ անգամ նախարար դարձած Լևոն Մկրտչյանը:

« Այստեղ վտանգավոր միտում կա: Ամեն բան կենտրոնացվում է վարչապետի վրա և ես համակարծիք եմ այն տեսակետին, որ  ձևավորվում  է սուպերվարչապետական կառավարման համակարգ»,-ընդգծում է կրթության փորձագետը:

Բախշյանի խոսքով՝այս նախագծում քննարվեցին ավելի լուրջ խնդիրներ: Օրինակ՝ինչպես պետք ընտրվեն կառավարման խորհրդի մեջ ընդգրկվող գործարարները:

Բախշյանը կարծում է, որ գործարարները իրենք  պետք է առաջարկեն ընդգրկվել այդ խորհրդում և նշեն, թե իրենց բիզնեսի համար ինչ մասնագետներ են հարկավոր: «Բիզնեսմենները թող անեն ներդրում, որ բուհը  պատրաստի իրենց բիզնեսի համար հարկավոր  մասնագետներ»,-մանրամասնում է Բախշյանը:

«Նշվում է, որ ռեկտոր չի կարող լինել այն մարդը, ով դատապարտվել է հանցագործության համար և նրա հանցանքը մարված չէ:Այսինքն հանցանքը մարելուց հետո դատավածություն ունեցող մարդը կարող է կարող է աշխատել ուսումնական հաստատությունում:Դատաված մարդուն չի կարելի բուհի ռեկտոր դարձնել, ուղղակի չի կարելի»,-եզրափակեց Անահիտ Բախշյանը:

Մանրամասաները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ