19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթվա վերջին կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա չի նշել այցի կոնկրետ օրը։ Համանախագահները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ։

Վարչապետի հույսը. Հրապարակ

Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։ Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ՝ հարակից պրոյեկտներով։ Կարեն Կարապետյանի հույսը հենց […]

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Առաջին հայացքից այստեղ ԲՀԿ֊ն իրեն վատ չի դրսեւորել եւ անցել է թե Գյումրու, թե Վանաձորի ավագանի, մի քանի տեղերում էլ ԲՀԿ թեկնածուները հաղթել են գյուղական համայնքներում։ Սակայն, խնդիին իհարկե ԲՀԿ-ն չէ, այլ ընդհանուր քաղաքական իրավիճակը Եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի Իարցը որոշվում է այս համատեքստում, հետեւաբար ոչ թե ԲՀԿ-ի, եւ ոչ էլ նույնիսկ ՀՀԿ-ի, այլ Սերժ […]

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Ժամանակ

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի։ «Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի։ Ես ժամանակին եւս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում։ Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատեւ, պարզապես, մենք […]

«Համոզված եմ՝ Վիգեն Սարգսյանն իր արդյունավետ աշխատանքով կստիպի, որ Սամվել Բաբայանը վերանայի իր դիրքորոշումը»

Արցախի  նախկին Պաշտպանության  նախարար Սամվել Բաբայանը, հարցազրույցներից մեկի ընթացում, խոսելով ՀՀ նորանշանակ Պաշտպանության նախարարի մասին՝  կարծիք էր հայտնել, թե  այս իրավիճակում քաղաքացիական անձին այդ պաշտոնում նշանակելը նպատակահարմար չէ: Անդրադառնալով Բաբայանի այս տեսակետին՝ այսօր՝ ՀՀԿ ԳՄ, ապա Խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Դա պարոն Բաբայանի կարծիք արտահարտելու իրավունքն է: Անկախ […]

Մամուլի գրած հեքիաթներին մի՛ հավատացեք. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից  հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց՝  Հովիկ Աբրահամյանը և  Գագիկ Բեգլարյանը մասնակցել են նիստին: Շարմազանովն ընդգծեց՝  վերջիններս կառուցողական ու արդյունավետ աշխատում են՝ բարձր տրամաբանությանբ: «Մամուլի գրած հեքիաթներին մի՛ հավատացեք»,- ասաց Շարմազանովը:

Կլիչկոն ուղիղ եթերում չի կարողացել 13-ին 3 գումարել

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ուղիղ եթերում խայտառակ է եղել։ Նա փորձել է հաշվել, թե քանի ձյուն մաքրող մեքենա է Գերմանիայից ներմուծվել ու ասել է․ «Ես այսօր 15 մեքենա եմ դիմավորել, որոնցից 13-ը MAN, 3-ը՝ Mercedes»։ Համացանցում օգտատերերը Կիրեւի քաղաքապետին ծաղրանքի են արժանացրել։

Կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սարգսյանի հայեցակարգային ելույթի վրա /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեին  ՀՀԿ ԳՄ, այնուհետև  խորհրդի նիստերը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  տեղեկացրեց՝  նիստի օրակարգում  եղել է  Կառավարության նոր ծրագրի քննարկումը: «Վարչապետը ներկայացրեց ՀՀ Կառավարության  ծրագրի նախնական տարբերակը: Բնականաբար,  հնչեցին տասնյակից ավելի հարցեր: Կառավարության նոր ծրագիրը բխում է նախագախի՝ փետրվարի 12-ի եկույթից: Կարապետյանի կառավարությունը, ինչպես նաև նոր ծրագիրը, բնականաբար, պիտի ունենային […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳ Միավորված կոլեգիայի ձևաչափով Երևանում […]

Մեկնարկել է ՀՀԿ խորհրդի նիստը

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ խորհրդի նիստը: Ընդգծենք՝  նիստը վարում  է ՀՀ նախագահը: Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ նիստին մասնակցում են  ՀՀԿ խմբակցության անդամներն ու խորհրդի ներկայացուցիչները, որոնց Կառավարության  ծրագիրը կներկայացնի  վարչապետ Կարեն Կարապետյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի