19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էրդողանին և Դավիթօղլուին հարկավոր է պարբերաբար հիշեցնել

”Մեկ տարի անց կլրանա խորհրդանշական հարյուր տարին Հայոց ցեղասպանության, այն իրողության, որ ոմանք էթնոցիդ են կոչում, ոմանք՝ ոճիր, ոմանք՝ եղեռն, ոմանք՝ դեպքեր, իրադարձություններ, կոտորածներ, ջարդեր, աքսոր, փախեփախ… 1915թ. ընդամենը կուլմինացիան էր այս երևույթի, որ սկսվել է 1895թ. և շարունակվել մինչև 1922թ.: Այս հրեշավոր հանցագործությունը սկսվել է Օսմանյան կայսրությունում և շարունակվել թուրքական հանրապետությունում՝ թուրքական իշխանությունների ծրագրով”,-Facebook-յան […]

Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագործված դրսևորում է. Վիգեն Սարգսյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին, ընդառաջ արված հայտարարությանը: Վիգեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանեց «Արմենպրես»-ի թղթակցի հարցին: –Պարո՛ն Սարգսյան, ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի հայտարարություն արեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանում շարադրված մոտեցումները: -Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում […]

Յանուկովիչը վերադարձել է Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինա է վերադարձել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ըստ այդ տեղեկությունների` Յանուկովիչը հայրենիք է վերադարձել այսօր վաղ առավոտյան, տեղեկացնում է m24.ru-ն: Լրատվամիջոցները հղում են անում Յանուկովիչի շրջապատին, սակայն պաշտոնական տեղեկատվություն այդ մասին առայժմ չկա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Յանուկովիչը փախավ Ուկրաինայից եւ գտնվում էր Ռուսաստանում, իսկ Ուկրաինայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ […]

Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին /ֆոտո, վիդեո/

1915 թվականի զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տիկնոջ հետ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախարարներ ու նախարարների պաշտոնակատարներ,  գործադիր և օրենսդիր մարմնի այլ ներկայացուցիչներ: Նշենք, որ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստի արարողություն մատուցեց:  Մանրամասները տեսանյութում:

Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար

«Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայությանկողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները»   Հարցազրույց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ   Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս կգնահատեիք ս.թ. մարտի 21-ին Թուրքիայից ներթափանցած իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանի գրավման ու քեսապահայերի […]

Ծիծեռնակաբերդում են բազմահազար հայեր ու հյուրեր արտերկրից

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ծիծեռնակաբերդը լի է բազմահազար հայերով ու արտասահմանցի հյուրերով, ովքեր այստեղ են իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքեներում, աշխարհի շատ այլ երկրներում այսօր մեր ազգակիցներն ու ազգությամբ ոչ հայերը հիշում են, թե ինչ է կատարվել 99 տարի առաջ […]

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Ապրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։ Նախարար Նալբանդյանը ողջունեց Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորեց նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում:   Հայաստանի […]

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը նամակ են ուղղել թուրք ժողովրդին

Սփյուռքահայ 16 գործիչներ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի էջերից նամակ են հղել Թուրքիայի բնակիչներին, որոնք էլ արդեն հրապարակվում հայկական շաբաթաթերթում։ Նամակը գրածների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Նենսի Գրիգորյանը, Վահե Բերբերյանը, Արսինե Խանջյանը, Ռոբեր Կետիկյանը և այլոք, գրում է allTurkey.am-ը: «Ակօսը» նախաբանում գրել էր. «Այսօր Թուրքիայում «սփյուռք» կոչվող և սատանային հավասարեցվող այս մարդկանց արմատներն Փոքր […]

Հայերի ցեղասպանության դատապարտման նշանակությունը հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շրջանակներում՝ բարոյական, իրավական, քաղաքական, ֆինանսական, տարածքային եւ այլ հարցերի շրջանակներում առանձահատուկ նշանակություն ունի Հայերի ցեղասպանության դատապարտման հարցը, առաջին հերթին, որպես հայերի, հայ ժողովրդի, հայ մարդու անվտանգության խնդիր:   Բանն այն է, որ հատկապես ապրիլի 24-ի հիշատակի եւ ոգեկոչման տարեկան արարողությունների մեջ միշտ աննկատ է մնում այն հարցը, որ […]

“Անկարան փորձ է անում տպավորություն ստեղծել, իբրև թե Թուրքիայի իշխանությունը նույնպես ցավում է տեղի ունեցածի համար”

facebook-ի օգտատեր Արման Սահակյանը այսօր Ցեղասպանության 99 ամյա տարելիցի օրը այսպիսի գրառում է արել. “Էրդողանի ցավակցական ուղերձը հայ ժողովրդին՝ կապված 1915թ. հետ, նոր որակի մոտեցում կարող է առաջ բերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համաշխարհային գիտա-քաղաքական մտքում: Էրդողանը, նախ, բնականաբար, չի շեշտում ցեղասպանություն բառը, այլ՝ 1915թ. իրադարձություններ բառակապակցությունը, որը շատ երկրների, շատ պաշտոնյաների կողմից ընդունվում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի