Հոգեբուժարանների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ
Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարներին կարճ ժամանակ էր տվել առկա թերությունները շտկելու համար` հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հատկապես անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման պատշաճ ապահովումը, դեղերի շրջանառությունը, ընդհանուր սանիտարական վիճակը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանումը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Միաժամանակ նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ […]





































