Ղազախստանը կվավերացնի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը
Ղազախստանում պաշտոնական այցով գտնվով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՏՄ-ի հետ կապված հարցերը, հայտնում է government.ru-ն: Նազարբաեւն ասել է, որ իրենք կվավերացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Նա նշել է, որ դեկտեմբերի 23-ին իրենք կվավերացնեն Հայաստանի անդամակցությունը:





































