08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունից առաջ էլ էր քոլեջում ամեն ինչ լավ. դասախոսներն ու ուսանողները՝ կառավարության դիմաց /տեսանյութ/

«ՀՀ ԿԳՆ Երեւանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի դասախոսներն ու ուսանողները այսօր՝ մարտի 14-ին, կառավարության դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով քոլեջի ազատված տնօրենին վերադարձնել իր պաշտոնին։ Ցուցարարների հետ հանդիպման էին եկել ԿԳՆ ներկայացուցիչները։ ԿԳ նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը հայտնեց, որ «ՀՀ ԿԳՆ Երեւանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում աուդիտի եւ […]

«Ուղեղի ճանաչման շաբաթ»

ԵՊԲՀ վարչական մասնաշենքում «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ին նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր կազմակերպվել է աուտիկ երեխաների լուսանկարների ու գեղանկարների ցուցահանդես: Փետրվարի 13-ին՝ «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week) միջոցառման 3-րդ օրը, դասախոսությամբ հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ «Աուտիզմը նեյրոգիտության մեջ. հետազոտություններ և մոդելներ» թեմայով, որի նպատակն է հասարակությանը ծանոթացնել մեր ուղեղի բազում […]

Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ազդարարվել է «Թելադրություն»  ամենամյա  կրթական  նախագծի   մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո:  Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական ԳոհարՄամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ  Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության  տնօրեն ՀայկԴավեյանը: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ: «Սրանով բոլորն իրենց փոքրիկ ներդրումը կունենան  […]

Մի սադրվեք

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ պարզաբանում Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա […]

Երկար տարիների փորձ ունեցող և սիրված մանկավարժին փոխում են մարզպետի մորաքրոջ հարսով. դասադուլ

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին փոխարինում են մարզպետի ազգականով։ Ծնողներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ երկար տարիների փորձ ունեցող և գյուղում սիրված ուսմասվարին փոխարինելու որոշում է կայացրել դպրոցի նոր տնօրենը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին։ «Մարտիրոսյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, բայց նրա […]

Մի՞թե կարելի է. կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» քաղաքացիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ:  Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն ապահովում է […]

Անկիրթ ու անգետ ցիրկ

Սա էլ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի ՀՀ ԿԳՆ էջն ա… հերիք չի Գիտության կոմիտեն ինչ-որ անգրագետի թեթև ձեռքով վերածվել ա Scientific Committee-ի, Բարձրագույն որակավորման կոմիտեի անգլերեն անվանումը պարզվում ա հայերեն ա ու հայատառ… …ոնց որ երկրի, ոնց հանրային կրթության ու գիտության կառավարման վիճակն ա, ոնց կառավարության ծրագրի որակն ա, էդպիսին էլ կայքն ա ու էջերը… […]

ԱԺ նիստը տեւեց 40 րոպե. լավ լուր ուսանողների համար

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, ըստ որի բուհերի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսման վարձերը վճարել ոչ թե կիսամյակային կտրվածքով, այլ՝ ամսեամիս։ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով երկարացվում է զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց ներելու, օրենքով սահմանված գումարը վճարելու և հայրենիք վերադառնալու ժամկետը։ Այսպիսով՝ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի