Վաղվանից՝ տանը։ Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, հաշվի առնելով՝ կորոնավիրուսային նոր հիվանդության՝ այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի […]





































