07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ավագ հինգշաբթի /վիդեո/

image_26103

Ապրիլի 2-ին՝ Ավագ հինգշաբթի մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Առավոտյան ժամերգության ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին կմատուցվի Ս. Պատարագ (ժ. 11.00-ին):  Ժամը 16.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ընթացքում կօրհնվի յուղը: Ավագ հինգշաբթի, երեկոյան […]

Ողջերի հետ հարցը լուծեցինք, անցնում ենք ննջեցյալներին

image_26094

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին համարել ոչ աշխատանքային: Զեկուցող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է խոսքը վերաբերում է միայն Զատկին հաջորդող օրվան և ոչ մյուս բոլոր տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին: Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր նախորդի` Տիգրան Սարգսյանի օրոք հաստատված Տաղավար տոներին հաջորդող ոչ […]

Երբ այլևս ելք չկա, ստիպված ես լինում դառնալ Աստծուն. Մեծերը Աստծո մասին

image_24404

«Ես համոզված եմ, որ ավետարանական զորությունը, որ հեռու է հարկադրանք լինելուց, մեզ համար միանգամայն նոր հարավորություն է բացում: Առաջին տեղում է դրվում քրիստոնեական հիմնական արժեքը՝ մարդու արժանապատվությունը՝ սրբազան և անկապտելի արժանապատվությունը, որով օժտված է մարդը՝ որպես Աստծո որդի և որպես Քրիստոսի եղբայր կամ քույր և դրանով իսկ՝ մեր եղբայրը կամ քույրը»: Մի անգամ, երբ արգենտինացի […]

Չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը. ավագ չորեքշաբթի է

image_26030

Ավագ չորեքշաբթի  հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ […]

Ավագ երեքշաբթի հիշատակվում է «Տասը կույսերի» առակը

image_25966

Այսօր Ավագ երեքշաբթի է (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: Աղբյուր` Qahana.am

Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է

image_25756

Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին […]

Եկեղեցուց դուրս փրկություն չկա, Օրվա խորհուրդը

image_25689

Եկեղեցին է պահապանը աստվածպաշտության մեծ խորհրդի, որ հիմքն է քրիստոնեական կյանքի: Այնտեղ ենք մենք զգեստավորվում հավիտենական կյանքի հույսով, գտնում մեր հոգևոր կյանքի դարմանը և Կենաց Հացը (տես՝ Հովհ. 6: 35): Եվ Եկեղեցուց դուրս փրկություն չկա. այն է մեր պատսպարանը, այն է մեր հույսը և զորությունը: Եզեկ. 37: 1-14 Ա Տիմ. 3: 14-16 Մարտի 26, Օրվա […]

Պոլսո պատրիարքության անհասկանալի քայլերը

image_25581

Այն, որ ապրիլի 24-ին Պոլսո պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն հնչելու, ցույց է տալիս, որ Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ բավական երկար ժամանակ է, ինչ Պոլսո պատրիարքարանն անկազմակերպ […]

Մեկ մարմին ենք կազմում ի Քրիստոս, Օրվա խորհուրդը

image_25491

Մենք ամենքս Աստծո նախախնամությամբ մեկ մարմին ենք կազմում ի Քրիստոս և պետք է պահպանենք այդ մարմինն ամբողջական ու անխռով, «որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի այդ անդամները նույն հոգը տանեն միմյանց նկատմամբ» (Ա Կոր. 12: 25): Ա Կոր. 12: 8-27 Մարտի 24, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Յուրաքանչյուրին տրված է Հոգու հայտնություն, Օրվա խորհուրդը

image_25411

Տիրոջ կողմից մենք օժտվում ենք տարբեր շնորհներով, որ պետք է գործադրենք Աստծու փառքի համար, քանի որ բոլորիս շնորհները մաս են կազմում ընդհանուր մի առաքելության: «Բայց յուրաքանչյուրին տրված է Հոգու հայտնություն՝ յուրաքանչյուրի օգուտի համար» (Ա Կոր. 12: 7): Դան. 7: 2-7 Ա Կոր. 12: 1-7 Մարտի 23, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված