20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գիտնականները կարողացել են փոքր ապակու կտորի վրա ձայնագրել հավերժական ինֆորմացիա

Սաութհեմփթոնում գտնվող գիտնականների խումբը շարունակում է աշխատել 360 Տեռաբայթանոց «հավերժական» հիշողության կրիչ ստեղծելու վրա, որի մասին առաջին անգամ հիշատակվել է 2013 թվականին: Տվյալների պահպանման այս նոր Eternal 5D տեխնոլոգիայում օգտագործվում են հատուկ լազերներ, որոնք մեծ թվով ինֆորմացիան ձայնագրում են փոքր կվարցային ապակու վրա: 3 տարի առաջ գիտնականներին արդեն հաջողվել է այս տեխնոլոգիայով ձայնագրել 300 կբ-անոց տեքստային ֆայլ: Սակայն այժմ նրանց հաջողվել է այդ փոքր ապակե կտորների վրա ձայնագրել մարդկության պատմության արժեքավոր գրքերը, որոնցից են Նյուտոնի որոշ աշխատությունները, մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը և Աստվածաշունչը, տեղեկացնում է armblog.net-ը:
Այս տեխնոլոգիայով ձայնագրվող փոքր սկավառակները առանձնանում են իրենց ռեկորդային մեծ ծավալով և դիմացկանությամբ: Դրանք կարող են կարճ ժամանակում դիմանալ 1000 աստիճան Ցելսիուսի տաքությանը և 190 աստիճանի դեպքում կարող են պահպանել տվյալները 13.8 միլիարդ տարի: Սենյակային ջերմաստիճանի դեպքում տվյալները պահպանվելու են հավիտյան:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ