19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հավատացե՛ք սեփական ուժերին. հոգեբանի խորհուրդները դիմորդներին

 Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության  քննությունները:   Հոգեբան Միհրդատ Մադաթյանը   դիմորդներին խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին և չլարվել:  «Այդուամենայնիվ, պետք չէ մտածել, որ դա գերխնդիր է ու առանց դրա կյանքը կվերջանա: Իհարկե, դա կյանքի կարևոր ճանապարհ է, որը մարդ պիտի անցնի: Հարկավոր է վստահ լինել սեփական ուժերի վրա ու  հասկանալ, […]

Լավ երեխա է շատ, կարմիր դիպլոմով լավ սովորել է, մի տեղ չունե՞ք, գա, աշխատի

Իմ բազմամյա աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ հաճախ հանդիպել եմ մեկ խնդրի. «լավ երեխա է շատ, կարմիր դիպլոմով լավ սովորել է, մի տեղ չունե՞ք, գա, աշխատի»։ Որպես կանոն պարզվում էր, որ «երեխան» իրոք լավն էր, բայց կարմիր դիպլոմը բավարար չէ, իսկ պրակտիկ գիտելիքներն ու փորձը՝ զրո։ Իհարկե, եթե հումքը լավն է, կարելի է մեկ-երկու տարում շատ […]

Կարևոր իրադարձություն Մայր Աթոռում

Վաղը, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովին մասնակցելու են շուրջ 150 պատգամավորներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայրապետական պատվիրակները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ […]

Հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ։ 13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգն ստացվել է 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 19։25-ի սահմաններում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում […]

Ալլա Պուգաչովային վիրահատել են

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ալլա Պուգաչովային վիրահատել են Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում:  Life.ru-ի փոխանցմամբ, բժիշկներն անոթային ստենտավորում են արել, որպեսզի 68-ամյա երգչուհու անոթների նեղ հատվածները լայնանան ու արյան շրջանառությունը կարգավորվի:

Բիզնեսին խոչընդոտող դրույթների «լիկվիդացում»

Հայաստանում իրականացվում են տեսչական բարեփոխումներ: Ներկայումս 18 տեսչություններից 6-ը լուծարվել է, ինչպես նաև ստեղծվել է երեք նոր տեսչական մարմին: Սպասվում է, որ 2018 թվականից Հայաստանում կգործեն 6 ստուգող մարմին՝ խիստ ու հստակ ձևակերպված պահանջներով: Դրանից զատ՝ թարմացվելու են գործող դրույթները, ինչի արդյունքում ակնկալվում է վերացնել բիզնեսին խոչնդոտող կետերը: Ներկայումս տեսչությունների կողմից ստուգումները կասեցվել են: Ստեղծվելու […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Հանրապետության հրապարակում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված