22 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Արթուր Բաղդասարյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի օրակարգում ընգրկված են ավելի քան երկու տասնյակ հարցեր, […]

Էթիկայի հանձնաժողովը կքննի ԲՀԿ-ական պատգամավորի հարցը

      Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի նիստում կքննարկի «Ռազմավարական մշակումներ կենտրոն” հասարակական կազմակերպության դեկտեմբերի 11-ի դիմումի քննության վերաբերյալ հարցը: Քննության արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումը կամ վարույթ ընդունելու, կամ մերժելու որոշում: “Ռազմավարական մշակումներ կենտրոն” ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ ԶԼՄ-ներում հրապարակված դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ “Բարգավաճ […]

Դու միամիտ եղիր, գնա քու բանին … ԱԺ նորեկների ”խոսուն” մուտքը

 Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պատգամավորներ ընտրված, ՀՀԿ-ականներ Արման Սահակյանը /թիվ 35 ընտրատարածք/ եւ Ռոբերտ Սարգսյանը/թիվ 1 ընտրատարածք/ երկուշաբթի առաջին անգամ մասնակցեցին ԱԺ նիստին: Լրագրողները փնտրում էին Ռոբերտ Սարգսյանին, սակայն նրա աշխատասենյակը այդպես էլ չգտան: Քարտուղարությունում նույնպես չկարողացան օգնել՝ տեղյակ չէին: Աշխատասենյակներից մեկի ցուցանակի վրա նշված էր Արման Սահակյան անուն ազգանունը:  Ռոբերտ Սարգսյանին Henaran.am-ի թղթակիցը հանդիպեց […]

Սիրիայում ՌԴ քաղաքացիներ են առեւանգվել

Սիրիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է Սիրիայի Լաթաքիա քաղաքում ՌԴ 2 քաղաքացիների առեւանգման փաստը, հաղորդում է “РИА Новости”-ն: ՌԴ քաղաքացիները Սիրիայում աշխատելիս են եղել:  Դեսպանատունն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց գտնման վայրը ճշտելու համար` սերտորեն համագործակցելով տեղի իշխանությունների հետ: Առեւանգման հանգամանքները չեն լուսաբանվում` ելնելով անվտանգության նկատառումներից:  Նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների առեւանգման մասին լուրը հայտնել են […]

Սպիտակցի Հայկոն ադրբեջանցի Նասիբի հետ տարիներ առաջ է քեֆ արել. Առավոտ

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանցի երգիչ Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցության քեֆ-համերգը: Տեսանյութում Հայկոն ադրբեջանական մուղամ է երգում, Կամո Սեյրանյանն ասում է, թե Նասիբը տեղ ունի իրենց գլխներին:  Այդ քեֆին նվագած հայ երաժիշտները “Առավոտի” թղթակցին ասացին, որ քեֆը եղել է 2007թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, Կողբի բնակիչներից մեկի ամառանոցում: Այդ ժամանակ Բագրատաշենի […]

Դժվարանցանելի ճանապարհներ

Դեկտեմբերի 18-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի “Սատանի կամուրջ” կոչվող հատվածը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` […]

Մեղավոր տնօրենը ազատության մեջ է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ինքնաշեն վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող “Ռենշին” ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը, որը, սակայն, երեկ դատավորը մերժել է: Տնօրենը հիմա ազատության մեջ է: Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները […]

Անհայտ անձը բենզինով այրել է բենզալցակայանի աշխատակիցներին

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ այրվածքերով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշված կենտրոն են մեկնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ, ինչպես նաև […]

Եղիսաբեթ 2-րդն առաջին անգամ ներկա կգտնվի նախարարների կաբինետի նիստին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դեկտեմբերի 18-ին ներկա կգտնվի բրիտանական նախարարների կաբինետի նիստին: Այդ մասին իր միկրոբլոգում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Սպասվում է, որ թագուհին կես ժամ շարունակ դիտորդի կարգավիճակում ներկա կգտնվի ծննդյան տոներից առաջ կայանալիք տարվա վերջին նիստին: “Sky News”-ը նշում է, որ վերջին բրիտանական միապետը, ով ներկա է գտնվել նախարարների […]

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին էլ չի ուզում.168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով՝ ՀԱԿ անդամները եւ հատկապես ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը փորձում են վերականգնել իր հարաբերությունները ԲՀԿ-ականների հետ, սակայն նրանք խուսափում են խոսել հետագա համագործակցության մասին:  ԲՀԿ-ականները որոշել են “դեմքը չկորցնելու” նկատառումներից ելնելով՝ շարունակել ընդդիմադիր կեցվածք ունենալ, սակայն դա չեն ուզում պայմանավորել ընդդիմության հետ հարաբերություններով, այլ սեփական եւ ինքնուրույն դիրքորոշմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ