ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կեսը
5-րդ գումարման Ազգային ժողովի նախորդ՝ 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել եւ ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններում ՛՛լուռ՛՛ պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 35-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 21-ը: parliamentmonitoring.am-ը հարցազրույցների շարք է սկսել խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ:





































