26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Դպրոցի հարեւանությամբ ինքնաթիռ է կործանվել /վիդեո/

Մոսկվայի շրջանի Չեմոդուովո գյուղի վրա, տեղի դպրոցից ընդամենը 100 մետր հեռավորության վրա ինքնաթիռ է կործանվել: Ուսումնական ՄԻԳ-29 ինքնաթիռի սրահում երկու օդաչուներ են եղել, որոնց հաջողվել է նետվել ինքնաթիռից եւ ողջ մնալ: Օդաչուները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է LifeNews-ը: Գյուղի բնակիչներից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել:

Պլաստիկ վիրահատությունից հետո մահվան շեմին է հայտնվել /ֆոտո/

Բրազիլուհի 27-ամյա մոդել Անդրեսսա Ուրակը, ով հայտնի է նաեւ իբրեւ “Միսս հետույք 2012” եւ իբրեւ հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհի, հայտնվել է կյանքի ու մահվան եզրին: Աղջիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ որոշել է էլ ավելի մեծացնել հետույքը եւ պլաստիկ վիրահատության է դիմել, հայտնում է КП-ն: Ինչպես պարզվել է, պլաստիկ վիրահատության […]

Քիմ Քարդաշյանը “երջանկացրել է” զինվորներին /ֆոտո/

Քիմ Քարդաշյանը փորձում է ամենուր լինել, որպեսզի իրեն ամեն տեղ ճանաչեն, անգամ բանակում: Այս անգամ էլ Քիմն ուղեւորվել է Արաբական Էմիրատներում գտնվող ամերկյան ռազմաբազա` զինվորականների “ոգին բարձր պահելու համար”: Քիմն այնտեղ զինվորականների հետ լուսանկարվել է եւ դրանք տեղադրել համացանցում:   Քիմն այնտեղ հրաշալի ժամանակ է անցկացրել եւ մի քանի զինվորների “երջանկացրել է”` համբուրելով նրանց:

Ամոթ է, ամոթ /վիդեո/

՛՛Ես վստահ եմ, որ թեկուզ մի քիչ սառելով, ամռանն էլ՝ շոգելով, տևական պայքարի արդյունքում կունենանք փոփոխություն ու փրկություն՛՛,-այսօր Ազատության հրապարկում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը: ՛՛Հայաստան գետը բաժան-բաժան եղած է և Հայաստանի քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի խաղերի արդյունքում քաշվել են իրենց փոսը և բաժան ջրեր դարձել: […]

Վախենում եմ, որ այլևս անշրջելի բաներ կան. Հ. Խառատյան /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն կարծում է, որ արդեն անշրջելի որոշ բաներ կան: Այսօր Ազատության հրապարակում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ նա դեմ արտահայտվեց ԵՏՄ պայմանագրին: ՛՛Դա բավականին հստակ տարածք է, որտեղ իր թելադրանքներն է լինելու: Ամեն ինչ առայժմ տանում է նրան, որ ԵՏՄ-ին անդամակցելու ռեժիմը տանելու է թելադրանքի: Եթե նոր է սկսում […]

Ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենանիհար աղջիկը /ֆոտո/

Ռուսաստանի բնակչուհի Նատաշային ընկերը լքել է, ինչից հետո նա սկսել է բառացիորեն “մաշվել”: Աղջիկը մտածել է, որ ընկերն իրեն ավելորդ քաշի համար է լքել ու սկսել է նիհարել: Նա պարզապես դադարել է որեւէ բան ուտել: 4 տարվա մեջ աղջիկը նիհարել է 30 կիլոգրամով եւ երբ հասկացել է, որ դա պետք է դադարեցնել, ուշ է եղել: […]

Մեզ ասեք իրականությունը, ասեք, որ ռուսը մեր թշնամին է. Շահեն Հարությունյան /վիդեո/

՛՛Այսօր Հայաստանի երրորդ հանրապետությունն արդեն 23 տարեկան է: Բայց այսօր ուրանում են հայ ժողովրդի դարավոր պայքարը: Այսօր մեծարում են Նժդեհին, բայց մոռանում, որ հենց այդ Ռուսաստանն էր, որ սպանեց Նժդեհին՛՛,-այսօր Ազատության հրապարակում ասաց ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության ղեկավար, վեց տարի պայմանական ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն, ով մասնակցում էր ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած […]

Սեռավարակները՝ անպտղության պատճառ /վիդեո/

Վեներական հիվանդությունները բավականին քայքայիչ ազդեցություն են ունենում մարդու հետագա սեռական կյանքի վրա: Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանը ներկայացնում է հնարավոր հետևանքների և վարակակիր անձի հետագա սեռականության բարդությունների շուրջ. ՛՛ Թերի բուժվելու դեպքում կամ առհասարակ չբուժվելու դեպքում կարող են առաջանալ կանանց և տղամարդկանց անպտղություններ՛՛,-մասնագետը տեղեկացրեց, որ մոտավորապես 20 տարածված սեռավարակ կա:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն  կոմիտեն տեղափոխելու նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգի կառավարման արդյունավետությունը և լուծում տալ ոլորտում առկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ