26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրայր Թովմասյանը հաղթեց Հրայր Թովմասյանին. նախարարները հանրապետականացան /վիդեո/

Մարտի 16-ի երեկոյան, ՀՀԿ գրասենյակում հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության տոմսեր եւ կրծքանշաններ հանձնեց արվեստի ոլորտի, կառավարության անդամների, նախարարների եւ լրագրողների: 32 նորագիր հանրապետականներին անձամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ իր մեջ հաղթեց  քաղաքական գործիչ Թովմասյանը, ոչ թե իրավաբան-փորձագետ Թովմասյանը:

Մինչ օրս նա նախագահի հետ շփվում էր որպես նախարար, իսկ այսօր շփվել է նաեւ որպես կուսակցության ղեկավար: Թովմասյանը զգացել է, որ  շեշտադրումները փոխվել են եւ հույս ունի, որ իր անդամակցությունը ՀՀԿ-ին կօգնի ավելի մեծ մասնակցություն ունենալ ոլորտի հարցերը լուծելու ընթացքում:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց, որ համաձայն է իր գործընկերոջ հետ, ով սահուն խոսեց եւ ավելացնելու բան չունի: Henaran.am-ի այն հարցին, թե ինչու չի կրում ՀՀԿ կրծքանշանը` ֆինանսների նախարարը ասաց. “Դա ինչ կապ ունի, էլի չեք հավատում, որ հանրապետական եմ”:
http://youtu.be/5SSj_1r5p5M

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ