08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայուհին անակնկալի է բերել Պատրիկ Ֆիորիին

“Վերջին անգամ 2004թ-ին եմ եղել Հայաստանում, երբ  Նունե Եսայանն ինձ հրավիրել էր  միասին երգելու: Գիտեմ Հայաստանն իր բազմաթիվ դրսեւորումներով”: Այսօր լրագրողների հետ հանդիպման նկատեց “Աստվածամոր տաճարի” չգերազանցված կատարող ֆրանսիացի արտիստը` հայազգի երգիչ Պատրիկ Ֆիորին:

Նա նշեց, որ հպարտ է  իր հայ լինելու համար, եւ ապրելով Հայաստանի դուրս, դաստիարակվել է նույն արժեքներով, ինչ հայերը:

՛՛Մեծացել եմ հայկական բույրերի ու մթնոլորտի մեջ: Իմ տատն էլ էր սուրճ խմելուց հետո շուռ տալիս բաժակը, եւ փորձում գուշակություններ անել՛՛,- ասաց երգիչը:

Ասաց, որ իր կապերը Հայաստանի հետ նոր չեն: Տարիներ առաջ “մի հայ մարդ առաջարկել է իրեն դառնալ բարեգործական մի կազմակերպության խնամակալ, եւ ինքը մեծ սիրով համաձայնել է”: Այդտեղից է սկսվել երգչի կապը Հայաստանի հետ, ընտանիքով եկել են Հայաստան, եւ կազմակերպության հավաքած օգնությունը տրամադրել են կարիքավոր մարդկանց:

՛՛Ես այդ ժամանակ հանդիպեցի իմ ընտանիքի բարեկամներին,նրանց, ում նույնիսկ հայրս չէր տեսել՛՛,- ասաց Պատրիկ Ֆիորին՝ հավելելով, որ Հայաստանում տեսնում է լավ  փոփոխություններ, արտառոց շարժ եւ ակտիվություն, իսկ երիտասարդությունն ավելի հմայիչ է դարձել:

Անդրադառնալով Հայաստանում ունեցած իր տպավորություններին, երգիչն առանձնացրեց Էջմիածնում հանդիպած մի հայ կնոջ ժպիտը :

՛՛Մտածեցի, որ կմոտենա ու ինչ-որ բան կխնդրի ինձանից, նա ինձ նայեց ու ասաց. ՛՛Դուք լավ մարդ եք՛՛, դա առաջին բանն էր, որը շատ տպավորվեց,  այդ կնոջ աչքերում ես գտա այն, ինչ տեսել էի հայերի աչքերի մեջ, դա խորը` բարեհամբույր լինելն է՛՛,- կարծիք հայտնեց երգիչը:

Պատրիկ Ֆիորին խոստովանեց, որ իր համար բարդ է հայերենը, եւ ինքը շատ հավանում է հայկական ճաշատեսակները: Պատմեց նաեւ, որ ամեն երեկո նվագում է Վերնիսաժից գնած դուդուկը, եւ շատ հաճախ նվագում է  համերգներին:

Այսօր աշխարհահռչակ արտիստին ընդունել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

՛՛Գիտեմ, որ նա մի քանի ամիս է այդ պաշտոնում պաշտոնավարում, նրա աչքերի մեջ լավ բաներ տեսա, իսկապես:Նա ինձ շատ լավ ընդունեց, այնպիսի տպավորություն էր,  կարծում եմ՝ նա իր հոր արժանի զավակն է, կարծում եմ նա միաժամանակ փխրուն եւ ուժեղ անձնավոություն է՛՛,- ասաց Ֆիորին: Պաշտոնական ընդունելությունից անցում կատարելով զգայական հարցերին, երգիչը խոստովանեց, որ  կինը տղամարդու ապագան է,եւ  կինը կարող է շատ հեռու տանել տղամարդուն:

՛՛Շատ հարգում եմ կանանց, ես տանը  ունեմ երեք քույր եւ մայր, ահա ինչու կանայք շատ կարեւոր են ինձ համար՛՛,- ասաց երգիչը՝ խուսափելով նեղ անձնական հարցերից:

Henaran.am-ի այն հարցին, արդյոք երգիչը նախընտրում է մուգ գույնի հագուստ, այնպես ինչպես հայ տղաները, երգիչն անկեղծ ժպտաց՝ ասելով՛՛ Մայրս կորսիկացի է, իսկ կորսիկացիները նույնպես հայերի պես մուգ գույներ են սիրում: Բայց ամենակարեւորը, նախընտրում եմ սեւը, քանի որ այն ինձ նիհար է ցույց տալիս՛՛:

Տեղեկացնենք, որ վաղը “Մեցցո” ակումբում տեղի կունենա Պատրիկի համերգը, որի ժամանակ նա կկատարի նաեւ հայերեն ՛՛Հայաստանի լեռներ՛՛ երգը:

՛՛Մոտակա տարիներին ես էլի կգամ ու կերգեմ, գուցե կգամ ՛՛Աստվածամոր տաճարը՛՛ մյուզիքլով, դեռ չգիտեմ, բայց հաստատ  կգամ՛՛,- եզրափակեց երգիչը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ