25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները դիմում են միջազգային կազմակերպություններին

“Թեղուտի պաշտպանության”, “Մենք ենք այս քաղաքի տերը”, “Մեր քաղաքը” քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակ են ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւային, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երեւանի գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային եւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին` նրանցից ակնկալելով առավել հետևողական լինել Հայաստանում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ նշված միջազգային կազմակերպությունների իրականացրած ծրագրերի արդյունավետության ապահովմանը` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերում: Քաղաքացիական նախաձեռնությունները պատրաստ են միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացները եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ ստեղծված իրավիճակը, և կոչ են անում միջազգային կազմակերպություններին առավել հաշվետու գործել հասարակության առջև` հաշվի առնելով իրենց առաքելությունն ու մանդատը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ