27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անհասցե շենքեր, փոշեկուլներ, մահացածներ … ընտրություններ

Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու նաեւ “Ընտրությունը քոնն է” հասարակական կազմակերպությունը, որը տեղակա ամենամեծ դիտորդական առաքելությունն է:

Այն ունի 3334 դիտորդ: ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանի խոսքով, իրենց կազմակերպությունը յուրաքանչյուր ընտրատարածքում ունի 82 երկարատեւ դիտորդներ, ովքեր այժմ զբաղված են ուսումնասիրություններով:

Ըստ այդ տվյալների` շատ ընտրատեղամասերում  կան մահացաների  անուններ, եւ կան դեպքեր, որ մարդիկ ընդհանրապես  ցուցակներում ընդգրկված չեն: Կազմակերպությունը նաեւ հայտնաբերել է չհասցեագրված բնակելի շենքեր, եւ հայտնի չէ,  թե այդ “անհասցե շենքերից որտեղ են ընտրելու բնակիչները”:

Ինչ վերաբերում է նրան, թե ընտրողներին տրվող օգնությունները բարեգործություն է, թե ընտրակաշառք, “Հենարան” մամուլի ակումբի հյուրն ասաց. “Բարեգործությունների հետ կապված մենք նշում ենք ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի անունները: Եղել են դեպքեր, որ փոշեկուլներ են առաջարկել: Այդ ամենը ես ինքս, որպես Հարություն Համբարձումյան չեմ դիտում որպես բարեգործություն, այլ ես ինքս դա դիտում եմ որպես ընտրակաշառք”:

Այս առումով, “Ընտրությունը քոնն է” ՀԿ-ի նախագահը ասաց, որ փաստերը ի մի բերելուց հետո դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ