26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին:

Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու համար:

Բուլղարիայի վարչապետը նշել է, որ այցի օրերին ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր տնտեսության, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում, որտեղ, ըստ Բոյկո Բորիսովի, գործակցության զգալի ներուժ կա:

Վարչապետ Բոյկո Բորիսովը վստահեցրել է, որ Բուլղարիան պատրաստակամ է եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու եւ իր փորձով օգտակար լինելու Հայաստանին:  Սերժ Սարգսյանը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն անդրադարձել են նաեւ բուլղարահայ համայնքին՝ երկուստեք կարեւորելով հայ-բուլղարական երկկողմ կապերի ամրապնդման գործում Բուլղարիայի հայ համայնքի մեծ դերը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ