25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆին գալիս է, իսկ դո՞ւք…./վիդեո/

Ապրիլի 8-ից ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը սկսվել է նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ մայիսի 4-ը” Չնայած Զատկի տոնակատարությանը կուսակցությունները ներկայացրին իրենց հոլովակները:

“Ազա՛տ ընտրեք, արժանապատի՛վ ընտրեք, ասեք՝ ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցություններին: Ասեք` այո՛ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայոց պետությանը, եռագույնին, ընկած տղաներին”,- “Ժառանգություն” կուսակցության քարոզչական տեսահոլովակից կոչ է անում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Կլինեն շատ խոսքեր, պատրվակներ, հայհոյախառն , հոդվածներ, խմբագրական, փիս խոսքեր, թող լինեն, Աստված մեզ հետ բոլորիս. սակայն դրանից հետո մնում է մի փաստ` հավատք եւ հայրենիք: Այսօր “Ժառանգության խնդիրը չի: Պիտի ոչ ասենք մուրաբայի, փողի, ցուցանակի”,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով պետք է Այո ասել հայ մարդուն: “Երեք նախագահին ասենք շնորհակալություն նայելու առաջ; Փոխելու ենք մեր երկիրը”,-ասում է նա: Տեսահոլովակն ավարտվում է հետեւյալ խոսքերով. “Գալիս ենք, դուք գալի՞ս եք: Քրիստոս հարյավ ի մեռելոց”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ