26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդ աղջկա կողմից վրաերթի ենթարկված երեխան մահացել է

Նախօրեին Արտաշատի Մխչյան գյուղում վրաերթի է ենթարկվել 5-ամյա աղջիկ։ Գյուղացիները որոշ մանրամասներ են պատմել ֆոտոլրագրողին, ըստ որոնց՝ ավտոմեքենան եղել է “Ռենջ Ռովեր” մակնիշի և այն կայանված է եղել մահացած երեխայի տան դիմաց։ Երեխան հեծանիվով խաղալով եկել և կքանստել է ավտոմեքենայի աջ անվադողի մոտ։

Իսկ վարորդը՝ Ալլա Ադիբեկյանը մեքենայի ձախ կողմից մոտենալով նստել է իր “Ռենջ Ռովերը”՝ չնկատելով երեխային, և վարել այն։

Մոտ 1 մետր ընթանալուց հետո 21-ամյա վարորդը ավտոմեքենայի հետևի մասից ձայն է լսել և իջնելով ու տեսնելով երեխային՝ իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց։ Հիվանդանոցում Գ. Շամշյանին պատմել են, որ վարորդը հիվանդանոցում բժիշկներին անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերել։

Ինչպես Արտաշատից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արտաշատի բաժին ինքնակամ ներկայացավ այսօր երեկոյան Արարատի մարզի Մխչան գյուղում վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է, որ Մխչյան գյուղում իրեն պատմել են, որ մահացած երեխան նույն գյուղի բնակիչ 3–ամյա Ալեն Սիմոնյանն էր։

Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են պատրաստվում, և, ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, հավանաբար ՀՀ քրօրի 242 հոդվածով քրեական գործ կհարուցվի։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ