08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նվաճում են Ծաղկաձորը. Հայացք

Դեռեւս 2005թ. պետեկամուտների այն ժամանակվա ղեկավար Արմեն Ավետիսյանը 300 000 ԱՄՆ դոլարով Ալբերտ Երիցյանից գնեց ծաղկաձորյան նրա տունը՝ իր տարածքով։ Այդ մասին գրում է “Հայացք” թերթը։

“Փաստաթղթերը ձեւակերպելուց հետո, հենց հաջորդ օրը, խոշոր տեխնիկայով հիմնահատակ քանդեց Երիցյանի տունը եւ սկսեց կառուցել նորը։ Մեր աղբյուրների հավաստմամբ, գնելու հիմնական նպատակը ՀՀ ապագա նախագահ Սերժ Սարգսյանին հարեւան դառնալն է եղել։

Հետաքրքիր է, որ ժամանակին ոստիկանության բարձր պաշտոն վարողներից շատերը գրոշներով հսկայական տարածքներ են սեփականաշնորհել այս գայթակղիչ անկյունում եւ Սեւանի ազգային պարկի տարածքում։

Օրինակ, ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Արկադի Բալայանը, նրա տեղակալ Գագիկ Մազմանյանը հսկայական հեկտարներով “յուղոտ պատառներ” են ձեռք բերել”,- գրում է թերթը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ