02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանը Բակոյին եւ Արկադին ասելու բան ունի. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի հավաստի աղբյուրների,  ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրեր առաջ Գանձասարում առանձնագրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում վերջիններս խոսել են ամենատարբեր թեմաներից:

Թեեւ Ղուկասյանի շրջապատում շշուկներ կան այն մասին, որ Քոչարյանը վերջինիս “զադանիա” է տվել ԼՂՀ գալիք նախագահական ընտրություններում օգնել գործող նախագահ Բակո Սահակյանին, որից հետո սպասել իր վերջնական խոսքին, քանի որ ԼՂՀ ընտրություններից հետո ինքը շատ կարեւոր բան ունի ասելու եւ´ Բակոյին, եւ´ Արկաղի Ղուկասյանին:

Միեւնույն ժամանակ Քոչարյանը Արկադիին ասել է, որ վերջինս իր բիզնեսի հետ ունեցած խնդիրները շուտ կարգավորի ու դրսի ներդրումների ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի, քանի որ առանց ներդրումային ծրագրերի սայլը տեղից շարժել չի լինի: Ի դեպ, նույն Ղուկասյանը, տարածված լուրերի համաձայն, այս պահին պատրաստվում է նոր բիզնես պրոյեկտ իրականացնել ՌԴ-ում, ուր նրան օգնելու են բացառապես Քոչստյանի շրջապատի մարդիկ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ