19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զենքը թողել է աղբարկղի մոտ

Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ‘Կարաբին’ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը` ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ թունելում, զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ականանետային ական, ազդանշանային հրթիռ եւ ‘Կարաբին’ հրացանի 7.62 մմ տրամաչափի 215  փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մայիսի 15-ին, ժամը 16.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ զինամթերք է թողնում Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի հարեւանությամբ գտնվող աղբարկղերի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 4  պայթուցիչ, ‘Կարաբին’ հրացանի 7.62 մմ տրամաչափի`  6, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60 եւ 7.62 մմ տրամաչափի 51  փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը` ժամը 15.00-ին, ոստիկանության Սեւանի բաժին է ներկայացել Սեւան քաղաքի 53-ամյա մի բնակչուհի  եւ հանձնել  ‘Կարաբին’ հրացանի 7,62 մմ տրամաչափի 91  փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի,   նռնակի պայթուցիչ եւ ինքնաձիգի պահունակ:

Նշանակվել է փորձաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ