26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցմահ դատապարտվածը վիճարկում է ՀՀ նախագահի հրամանագիրը /վիդեո/

Մհեր Ենոքյան

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր մտավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի գործով:

Վերջինս վիճարկում է ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի ներման հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման:

Արդեն 4 ամիս է, ինչ  դատավարությունը շարունակվում է:   Երեւանի բժշկական  համալսարանի 20 տարեկան  ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու մեջ:

Մհերը մինչեւ օրս իրեն  մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միեւնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված եւ պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի` սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ:

Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն եւ դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Ըստ Մհերի հարազատների, Արամ Հարությունյանն արդեն  ազատության մեջ է: “Եթե նման հրամանագիր չստորագրեր Ռոբերտ Քոչարյանը, ապա իմ որդին էլ կլինի ազատության մեջ”,-ասում է Մhերի մայրը` Վարդուհի Օհանյանը:

Մհեր Ենոքյանը միակ ցմահ դատապարտյալն է, որ դատարանում վիճարկում է  ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ. ներման հրամանագիրը: Հիմնավորումն այն է, որ   նախագահն իրավասու է  միայն ներման հրամանագիր ստորագրելու, սակայն իրավունք չունի մեկ այլ պատիժ սահմանելու, ինչը տվյալ դեպքում, արվել է: Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը գտնում է, որ դատարանը պիտի չեղյալ անի հրամանագիրը, իսկ եթե ոչ` շարունակելու են պայքարը: Իսկ դատախազ Ալեքսանդր Մուրադյանը այլ կարծիքի է` երկրի նախագահը ճիշտ է վարվել :

Գագիկ Պողոսյանը վճիռը կհրապարակի վաղը` մայիսի 17-ին, ժամը 9-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ