11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կոալիցիայի վերջնական որոշում չկա. ՀՀ նախագահին շարունակեց ՀՀԿ խոսնակը/վիդեո/

ՀՀԿ գործադիր նիստից հետո, մոտ 2 ժամ դրսում սպասող լրագրողներին ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն  ասաց, որ ՀՀԿ գործադիր նիստում կոալիցիայի վերաբերյալ վերջնական որոշում չկա: “Կտեսնենք, քաղաքական պրոցեսներ են, ինչո՞ւ եք շտապում, հենց կլինի, միանգամից մենք հայտարարելու ենք` հարցնեք, չհարցնեք: Վերջնական որոշում դեռ չկա”,-ասաց Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ  ՀՀԿ խոսնակ  Շարմազանովը կպատասխանի բոլոր հարցերին:

Ըստ խոսնակի, ՀՀԿ-ն չի քննարկելու ինքնանպատակ կոալիցիաների հնարավորությունը: ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում կադրային որեւէ հարց չի քննարկվել, այդ թվում նաեւ “Շարմազանովի հարցը”:

Հաջորդ նիստը հավանաբար կլինի մայիսի 24-ին եւ ամեն ինչ կհստակեցվի: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցի մանրամասները տեսանյութում:

Ի դեպ, նիստին ներկա չեն եղել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ