08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Եվրոմոթորս”-ի տնօրենը հարեւանի գլուխը պատին է խփել. Հրապարակ

“Եվրոմոթորս” ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը վիճաբանության է բռնվել իր հարեւանի հետ, ով այս պահին ծանր վիճակում գտնվում է “Արմենիա” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ի դեպ, Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է։ Ազգանվան անհամապատասխանությունը երկար պատմություն ունի։ Այս ծեծկռտուքի մասին տարատեսակ լեգենդներ են հյուսվել Կոմիտաս թաղամասում։ Տեղացիները պատմում են, որ հարեւանների միջեւ միջադեպը ծագել է դիտողությունից։ Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

Նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչեւ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ գիշեր “մասնակից” լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարեւանը համարձակվել է բարձրանալ վերեւ ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորը անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։

Ով է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ “ռագբորկան” շարունակելու։ Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաեւ Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Սկսվել է տուրուդմփոց։ Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետեւանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, եւ նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն։

“Քանի որ տեղեկություններ ստացանք ուշ երեկոյան, մեզ չհաջողվեց գտնել կողմերին ու անձամբ իրենցից պարզել միջադեպի պատճառը։ Սակայն “Արմենիա” բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ Հայկագ Խաչատրյանն իսկապես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկուհիներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ “հիվանդի վիճակը գնահատվում է ծանր”։ Իսկ որտեղ է գտնվում “քեֆչի Հասանը”, ով հարեւանին ուղարկել էր վերակենդանացման բաժանմունք։

Պարզվում է՝ ազատության մեջ է, քանի որ փաստի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից կցկտուր հաստատեցին, որ միջադեպ է տեղի ունեցել նշված հասցեում։ Այլ մանրամասներ խոստացան հայտնել ավելի ուշ։ Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դա նշանակում է, որ Հայրապետյանների զարմիկն ազատության մեջ է”, -գրում է թերթը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ